Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Գյումրիում անցկացվող Անկախության տոնակատարություններին մասնակցում է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է սեպտեմբերի 18-ին իր օգնական  29-ամյա Հարություն Գրիգորյանի կողմից Եղեգնաձորում ՀՀ ՊՆ ծառայող, փոխգնդապետ, 43-ամյա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքին: Սարգսյանը պնդել է, որ դեպքի հետ ինքը որեւէ առնչություն չունի, տարածքում չի եղել, առավել եւս մասնակից չէ:

«Որքանով ինձ պատմել են, վիճաբանության պատճառն այն է եղել, որ օգնականն իրենց բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպային եւ փորձել է երեւի հանգստացնել, չեմ կարող ասել: Ես մասնակցություն չեմ ունեցել, մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես եմ մեքենան կայանում ժամը տասի  կողմերը եւ բարձրանում տուն: Որքանով որ տեղյակ եմ, ցուցմունքներ են եղել, որ ես այնտեղ եմ եղել: Դեռ պետք է պարզել, թե ում հրահանգով է նման  ցուցմունք եղել, եւ սուտ ցուցմունք տվողը եւս պետք է պատասխան տա: Կարծում եմ, փորձում են որեւէ կերպ ինձ ներգարվել, որպեսզի գործին հնչեղություն տան եւ չեմ կարող ասել ինչ նպատակով: Կարող է, չեն իմացել, որ մեր բակը տեսահսկվում է, եւ  շտապ որոշումներ են կայացրել, ինձ ներգարվելով այս գործում: Ես միջնորդություն եմ ներկայացրել քննչականին, որպեսզի իրենք էլ տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրեն: Քանի որ քննություն է ընթանում ես չեմ ուզում կասկածների մասին խոսել, թե ում է ձեռնտու սա, բայց փաստ է, որ  կեղծ ցուցմունք կա, եւ պետք է պատասխան տան»,-ասաց Սարգսյանը:

Մարզպետը չկարողացավ ասել, թե իր օգնականը միայնակ ինչպես է կարողացել մի քանի զինվորականի ծեծել, իսկ փոխգնդապետ Արա Մխիթարյանին գանգուղեղային տրավմայի ենթարկել՝ հասցնելով կոմատոզ վիճակի:

Նաեւ ասաց, որ մտահոգություն չունի ՀՀ դատախազի այն հայտարարության հետ կապված, համաձայն որի, եթե պարզվի որ մարզպետը եւս ունի մեղքի բաժին, պատասխանատվության է ենթարկվելու.«Ես դատախազի հայտարարության մասով մտահոգվելու որեւէ առիթ չունեմ, քանի որ ոչնչին մասնակից չեմ, ես ժամը տասից եղել եմ տանը, դա ֆիքսել են տեսախցիկները, թե ինչպես եմ ես իմ սեփական մեքենան կայանում բակում եւ բարձրանում բնակարան: Ունենք մեկ մուտք, ես էլ բնակվում եմ 5-րդ հարկում: Չեմ կարծում, որ կարելի է  այլ եղանակներով դուրս գալ շենքից»:

Վայոց Ձորի մարզպետն ասաց ամբողջ մարզն աղոթում է տուժածի համար, ինքն անձամբ փոխգնդապետ Մխիթարյանին դեռ չի տեսակցել, իրավապահներին ցուցմունք տվել է, ձերբակալված օգնականն էլ այդ պաշտոնում նշանակվելու ժամանակ իր ազգականը չի եղել: Հետագայում են  խնամիներ դարձել:

Հիշեցնենք, որ դեպքով ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից՝ մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

Տպել
772 դիտում

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մոտակայքի երկհարկանի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ