Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Գյումրի այցելած այսօրվա հյուրերի շրքում էր նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանը, որն ի թիվս այլ թեմաների, պատասխանել է նաեւ լրագրողների՝ մարտի 1-ին առնչվող հարցերին:

Արդյո՞ք Սուքիասյանը ցուցմունք տվել է՝ որպես հետախուզման մեջ գտնված անձ, հարցին գործարարը բացասական պատասխան տվեց:

«Այն ժամանակ մի բառ են ընդամենը հարցրել, կարծեմ ցուցմունք էլ չեմ տվել: 2009 թվականն էր, եւ 72 ժամ ձերբակալվեցի։ Էդ ժամանակ ինձ ինչ-որ հարց տվեցին, ասեցի՝ չեմ էլ ուզում պատասխանել: Չեմ պատասխանել, որովհետեւ վստահություն չունեի էդ համակարգի նկատմամբ: Իհարկե, կուզեի պատասխանել, եթե վստահեի: 2008 թվականին, երբ որ ես հետախուզման մեջ եմ եղել, զրկանքներով եւ դժվարություններով լի ճանապարհ եմ անցել ընկերներիս հետ: Բայց հիմա այդ ամենը պետք է կողքի դնել: Ընդհանուր մեր մտածելակերպն այսպիսին է եղել. ինչ-որ մի պահ պետք է էդ գիծը քաշվի, դրանից հետո մի այնպիսի երկիր լինի, ինչպիսին որ պատկերացնում ենք: Մարտի 1-ը պետք է անցնի քննություն, Մարտի 1-ը պետք է թողնենք այն ինստիտուտներին, որոնք այսօր ձեւավորվել են: Եթե այդ ինստիտուտներն ինչ-որ տեղ սխալներ անեն, դա կրկին կլինի անցյալի սխալները, որովհետեւ մենք նոր ժամանակներում ուզում ենք, որ այդ ինստիտուտները սխալներ չանեն: Եթե անում են, ուրեմն, էդ ավանդույթը գալիս է հնից, էնպես որ էլի նախկիններն են մեղավոր»,-ասաց Սուքիասյանը:

Ձեզ չի՞ բավարարում ընթացող դատավարությունը՝ հարցին Սուքիասյանը պատասխանեց՝ բավարարում է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սուքիասյանը կմտնի՞ արդյոք քաղաքականություն, կանդամակցի՞, օրինակ, ԲՀԿ-ին՝ հաշվի առնելով բարեկամական կապը: Հարցին Սուքիասյանը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություններ չունի:

«Ես բարեկամական հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում, հարգում եմ բարեկամներիս, ընկերներիս, բայց ես  Խաչատուր Սուքիասյանն եմ, որը գիտե՝ ինչ է նշանակում  քաղաքական համակարգ, քաղաքական կուսակցություն, ՀՀ սահմանադրությունն ինչ հնարավորություններ է տալիս, եւ եթե դրա կարիքն ունենամ, կա՛մ կանդամագրվեմ ինչ-որ կուսակցության, կա՛մ ինքս  կստեղծեմ նոր կուսակցություն: Ես հիմա չունեմ նման մտադրություն։ Նման մտադրություններ միշտ առաջանում են ընտրություններից առաջ, եւ ես չգիտեմ՝ այդ ժամանակ նման մտադրություն կունենամ, թե՝ ոչ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սերունդ է եկել եւ կառավարում է հանրապետությունը եւ շատ արագ զարգանում են, շատ կրթված մարդիկ են, հնարավոր է, որ, ուղղակի, դիտորդի կարգավիճակ ունենամ»:

Ի՞նչ է մտածում Սուքիասյանը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին առաջադրված մեղադրանքի մասին եւ արդյո՞ք համարում է, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են՝ հարցերին պատասխանելիս Խաչատուր Սուքիասյանը մտքի հետ չհամաձայնեց:

«Նախ ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են։ Կարծում եմ, որ եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի Գագիկ Ծառուկյանի ընկերություններն են, Խաչատուր Սուքիասյանի, թե երրորդ անձի, պետք է էդ ճանապարհը անցնեն: Եվ թիրախավորում չեմ տեսնում. պետք է բոլորի կազմակերպությունները հավասար լինեն եւ ցանկացած պետական մարմին պետք  է իրավունք ունենա ցանկացած կազմակերպություն ստուգելու, հասկանալու, թե այդ կազմակերպությունները պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարու՞մ են, թե՞ ոչ. ում կազմակերպությունն ուզում է լինի: Եվ դրանով նոր կարող ենք ասել, որ ունենք իրավական պետություն»,-ասաց նա:

Տպել
2458 դիտում

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր

Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել. Նիկոլ Փաշինյան

Independent պարբերականը ներկայացնում է աշխարհի խորհրդարանների լավագույն շենքերը. ՀՀ-ն 4-րդն է

ԱԻՆ-ը խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ 18 ահազանգ է ստացել

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում

Հրդեհ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մոտակայքի երկհարկանի տներից մեկում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ