Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

22/09/2019 schedule14:37

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի շրջանաձեւ խաչմերուկից բժիշկների շտապօգնության խումբը դանակահարված վիճակում իրենց մոտ մի քաղաքացու է տեղափոխել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19:30-ի սահմաններում Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի սկզբնամասում Չարենցավան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Վանոյանը վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 35-ամյա Հայկ Ստեփանյանի եւ Մասիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Համո Կիրակոսյանի հետ, որի ժամանակ էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Հ. Ստեփանյանի որովայնին եւ Հ. Կիրակոսյանի նստատեղին, ինչի հետեւանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Սեպտեմբերի 22-ին՝ կեսգիշերն անց, Հ. Կիրակոսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մասիսի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժետ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ն. Վանոյանին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է աղջկա համար տեղի ունեցած խոսակցությունը:  

Տպել
2110 դիտում

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ավրորա» բարեգործական համերգին

Ոչ ոք չի կարող պնդել, թե երեկվա հրդեհը եղել է հրավառության հետևանքով. Հակոբ Կարապետյան

Երևանի Իսակովի պողոտայում BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը. կա 2 զոհ, 3 վիրավոր

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել