Լոռու ավանդական դարձած «Բերքի տոն»-ը այս տարի կնշվի Այգեհատում՝ հոկտեմբերի 6-ին

«Բերքի տոն» ավանդական տոնակատարությունը Լոռու մարզում այս տարի կնշվի հոկտեմբերի 6-ին Այգեհատ բնակավայրում:

Լոռու մարզպետարանից ՀԺ-ին փոխանցեցին, որ միջոցառման համար այս տարի ընտրվել է բոլորովին նոր ձևաչափ: Տոնակատարությունը կտեղափոխվի Լոռու մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայր:

Տոնակատարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, այն ղեկավարում է փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը: Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառման վայրը պատահական չի ընտրվել. «Որպեսզի այնպես չստացվեր, որ մենք ամեն տարի անընդհատ նույն համայնքներն ենք ուժեղացնում ու ակտիվացնում, որոշեցինք ընտրել այլ համայնքներ: Այս մոտեցումը լինելու է շարունակական, հաջորդ տարի էլ ուրիշ համայնքում է իրականացվելու: Սրանով ցանկանում ենք, որ միջոցառմանը եկող հյուրերը նաեւ մյուս համայնքների պոտենցիալը տեսնեն»:

Փոխմարզպետի խոսքով՝ այս տարվա միջոցառումը տարբերվելու է նախորդներից նախ իր բովանդակային մասով. «Հատուկ սցենարիստ ու ձեւավորող ենք ունենալու, փորձելու ենք ավելի շատ համայնքներ ու մասնակիցներ ունենալ, որպեսզի մարզը ամբողջական ներկայացված լինի: Ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների ենք հրավիրելու: Անելու ենք ամենը, որ այդ օրը լինի տոնախմբություն հյուրերի համար»:

Գայանե Մարկոսյանն ասաց նաեւ, որ առիթն օգտագործելու են՝ գործարար միջավայր ստեղծելու համար. «Մենք հրավիրում ենք նաեւ գործարար ոլորտի մարդկանց, որպեսզի այդտեղ նաեւ համագործակցության հնարավորությունները քննարկելի լինեն»:

Փոխմարզպետը վստահեցրեց՝ «Բերքի տոն» միջոցառումից հետո մարզ այցելած հյուրերը չեն ձանձրանա՝ կարող են վայելել Լոռվա գեղեցիկ բնաշխարհն ու այցելել պատմամշակութային վայրեր:

Տարիներ շարունակ «Բերքի տոն» միջոցառումն իրականացվում էր Գյուլագարակ համայնքում, վերջին 2 տարին տեղափոխվել էր մարզկենտրոն Վանաձորի Հայքի հրապարակ: Տոնակատարության ժամանակ գյուղացիները ներկայացնում էին տարվա ստացած բերքն ու բարիքը, գյուղական կոլորիտ տալիս Վանաձորի հրապարակին: Այս ամենը, սակայն, միանշանակ դրական գնահատականի չէին արժանացնում հյուրերը: Շատերը նշում էին, որ «Բերքի տոն»-ը պետք է հենց գյուղական համայնքում կազմակերպվի, ինչը ոչ միայն ավելի բնական տեսք կհաղորդի, այլ նաեւ որոշ իմաստով տվյալ գյուղը ճանաչելի կդարձնի:

Տպել
9019 դիտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը