Ինչպիսի՞ Իսրայելում կբացվի ՀՀ դեսպանատունը. քաղաքական ճգնաժամը շարունակվում է

Սեպտեմբերի 19-ին կառավարության նիստում հաստատվեց Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին նախագիծը։  Թեեւ դեսպանատան բացման հստակ ժամկետ չկա՝ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այն նախատեսվում է բացել հնարավորին սեղմ ժամկետում՝ 2019թ. վերջին կամ 2020թ. սկզբին։ Անակնկալ չէ, սակայն հատկանշական է, որ դեսպանատունը կլինի Թել Ավիվում՝ հաշվի առնելով, թե ինչ աղմուկ առաջացավ ԱՄՆ-ի, իսկ մի քանի օր անց նաեւ Գվատեմալայի՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումից հետո: Սա ակնարկ է, որ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը եւ հետագա հնարավոր խորացումը որեւէ բացասական ազդեցություն չպիտի ունենան արաբական աշխարհի հետ հարաբերությունների վրա: Հայ-իսրայելական հարաբերությունների վերաբերյալ այս կարեւոր նախագիծը հաստատվել է Իսրայելում քաղաքական ոչ աննախադեպ, սակայն բավական լուրջ ճգնաժամի ֆոնին, երբ իշխանական ուժի փոփոխության իրական հնարավորություն է առաջացել:

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2018թ. նոյեմբերին ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ զինյալ խմբերի հետ զինադադարի կնքումից հետո հրաժարական տվեց պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, իսկ նրա նրա «Իսրայել՝ մեր տուն» կուսակցությունը լքեց իշխող կոալիցիան: Այդպիսով, ուժերի հարաբերակցությունը 120 հոգանոց Կնեսետում հասավ նվազագույնի. կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները ներկայացված էին 61 պատգամավորով: Սակայն ճգնաժամի բուն խնդիրը օրակարգ մտած օրինագիծն էր, որի համաձայն՝ ուղղադավան հրեաները եւս պարտավոր են ծառայություն անցնել Իսրայելի Պաշտպանության բանակում, ինչը լուրջ դժգոհություններ էր առաջացրել նաեւ իշխող կոալիցիայում, որը կազմված է հիմնականում ազգային եւ կրոնական ուղղվածության կուսակցություններից:

Իշխող «Լիկուդ» կուսակցության ղեկավարը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թերեւս, հույսեր ուներ արտահերթ ընտրությունների միջոցով շտկել իրավիճակը եւ բարելավել Կնեսետում աջ ուղվածության ուժերի դիրքերը: Գործնականում ստացվեց հակառակը. ս.թ. ապրիլի 9-ի արտահերթ ընտրություններում ազգային եւ կրոնական ուժերը ստացան 56, իսկ սեպտեմբերի 17-ի արտահերթ ընտրւթյուններում՝ 55 մանդատ: Սեպտեմբերին « Լիկուդին» չհաջողվեց անգամ ստանալ ձայների մեծամասնությունը՝ քվեների մոտ մեկ տոկոսով զիջելով «Կահոլ-Լավան» կուսակցությանը:

Վերջին երկու արտահերթ ընտրությունները լավագույնս ցուցադրում են Իսրայելի հասարակական-քաղաքական կյանքի առանձնահատկություններից մեկը՝ զարգացման երկու, փաստացի հակադարձ միտումների հավասարազորությունը: Մի կողմից դա ազգայնականության հետ սահմանակից սիոնիզմի հետեւորդներն են, մյուս կողմից «աշխարհիկ ինտելեկտուալները», որոնք ազգային հարցն այդքան ցավոտ չեն ընդունում, թեեւ նույնպես միտված չեն արաբների հետ ջերմ հարաբերություններ հաստատելուն:

Ինչ վերաբերվում է վերջին արտահաերթ ընտրությունների արդյունքներին, ապա իրավիճակն իրոք պատային է: Ազգային եւ կրոնական՝ աջ կուսակցությունները ստացել են ընդհանուր առմամբ 55 մանդատ, ձախ եւ կենտրոնամետ կուսակցությունները, անգամ երրորդ տեղը գրաված եւ 13 մանդատ ստացած «Միավորված արաբական ցուցակի» հետ միասին՝ 57 մանդատ: Մնացած 8 մանդատները ստացել է «աշխարհիկ պետություն կառուցելու» դիրքերից հանդես եկող Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել՝ մեր տուն» կուսակցությունը:

Կոալիցիա կազմելու հեռանկարը մշուշոտ է. գաղափարակամ եւ կրոնական տարաձայնությունները թույլ չեն տալիս ուժերից որեւէ մեկին առնվազն 61 հոգանոց կոալիցիա ստեղծել:  33 մանդատ ստացած «Կահոլ-Լավանի» ղեկավար, ԳՇ նախկին պետ Բենի Գանցը պատրաստակամություն է հայտնել «բոլոր ուժերի հետ քննարկել» միասնության կառավարության կազմավորումը: «Բոլոր ուժերը», սակայն, անհամատեղելի տարաձայնություններ ունեն, ընդ որում ոչ միայն գաղափարական, այլեւ ազգային հողի վրա: Նեթանյահուն եւ Լիբերմանը բացառում են կոալիցիայի հնարավորությունը «Միավորված արաբական ցուցակի» հետ: Լիբերմանը դեմ է արտահայտվել նաեւ ծայրահեղ կրոնական կուսակցությունների (աջակողմյան բլոկի բոլոր ուժերը բացի «Լիկուդից») հետ կոալիցիային:

Ստացվում է, որ ընդամենը 8 մանդատ ստացած կուսակցության համար հարմար իրավիճակ է ստեղծվել որոշակի պայմաններ թելադրելու համար: Ընտրության օրը, երբ արդեն պարզ էր ուժերի մոտավոր հարաբերակցությունը, Լիբերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել «ազգային միասնության կառավարություն»՝ իր կուսակցության, «Կահոլ-Լավանի» եւ «Լիկուդի» մասնակցությամբ: Ընդ որում նա նաեւ մի քանի պայման է առաջ քաշել. վերացնել կրոնական հաստատությունների ուսանողների տարկետումը, Շաբաթի ընթացքում թույլատրել առեւտրի եւ հասարակական տրանսպորտի աշխատանքը:  «Ազգային միասնության կառավարությունը» Կնեսետում կունենա 72 մանդատ, ինչը կայունության ամուր գրավական է: Սակայն այդ սցենարի համար եւս կա խոչընդոտ. Բենի Գանցը պատրաստակամություն է հայտնել կոալիցիա կազմել «Լիկուդի» հետ միայն Նեթանյահուի հրաժարականի պայմանով: Նեթանյահուն, բնականաբար, հնարավորինս երկար խուսափելու է այդ պայմանն ընդունելուց՝ առավել եւս հաշվի առնելով, որ նա մի շարք գործերով մեղադրվում է կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման  համար:

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը սեպտեմբերի 25-ին կհայտնի, թե ում վրա է դնում նոր կառավարություն ձեւավորելու պարտականությունը: Եթե այդ թեկնածուին 28 օրվա ընթացքում չհաջողվի կառավարություն կազմել, նա կարող է եւս 14 օր խնդրել, ինչից հետո նախագահն իրավունք ունի այլընտրանքային թեկնածուի վրա դնել այդ պարտավորությունը: Եթե այլընտրանքային թեկնածուն եւս 28 օրում չկարողանա կառավարություն կազմավորել՝ երեք շաբաթվա ընթացքում  սեփական թեկնածուի առաջադրման հնարավորւթյուն կունենան Կնեսետի պատգամավորները:

Այդպիսով, վարչապետի եւ կառավարության հարցը կարող է ձգվել մինչեւ այս տարվա վերջ, կամ, եթե բոլոր այս ընթացակարգերով էլ չհաջողվի կառավարություն կազմավորել՝ հաջորդ տարվա առաջին կես: Ամեն դեպքում, ՀՀ դեսպանատունը բացվելու է Իսրայելում քաղաքական տուրբուլենտության պայմաններում, ինչը մի կողմից լուրջ մնարտահրավեր է, մյուս կողմից՝ ստուգատես եւ հարաբերությունների զարգացման ավելի հաջող հիմք դնելու հնարավորություն:

Տպել
4866 դիտում

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է