Թումանյանի ճանշինը տուգանվել է անորակ ասֆալտապատում անելու համար

Օրեր առաջ սոցիալական ցանցերում ահազանգ հնչեցվեց Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի կազմի մեջ ընդգրկված Նեղոց բնակավայր տանող ճանապարհի ցածրորակ ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ: Օգտատերերը նշում էին, որ մի քանի օր առաջ արված ասֆալտն արդեն քանդվում է:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետները եղել են տեղում եւ ուսումնասիրել: Հրավիրվել է նաև կապալառու կազմակերպության ներկայացուցիչը՝ «Թումանյանի ՃՇՇՁ»-ԲԲԸ-ի տնօրենը: Լոռու մարզպետարանից ՀԺ-ին փոխանցեցին, որ տեղում արդեն պարզվել է՝ ասֆալտի ճաքերն առաջացել են տվյալ հատվածի թեքության և հիմքերի պաստառի ավազակոպճային խառնուրդի անհամապատասխանության հետևանքով: Մարզպետարանի ներկայացուցիչներն աֆալտապատումն իրականացնող կազմակերպությանը հանձնարարել են մեկ շաբաթվա ընթացքում վերացնել թերությունները և իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան աշխատանքներ:

Այն թերությունները, որոնք նկատել էին օգտատերերը, արձանագրել են նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչության Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ու կիրառել օրենքով սահմանված տուգանքներ շինկազմակերպության և տեխհսկողություն իրականացնող կազմակերպության նկատմամբ:

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ՀԺ-ին հայտնեցին, որ մարզի ղեկավարի հանձնարարությամբ՝ մարզում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բոլոր աշխատանքները Քաղաքաշինության վարչությունը վերահսկում է ամենօրյա ռեժիմով: Անդրեյ Ղուկասյանի հստակ դիրքորոշմամբ՝ ծրագրերը չեն ֆինանսավորվի այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ որակ ապահովված չէ:

Վարչական իրավախախտումների օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական հսկողության ոչ պատշաճ իրականացման եւ նախագծից շեղվելու դեպքում սահմանվում է տուգանք՝ յուրաքանչյուրի համար 50 հազար դրամի չափով: Իրականացվել է վարույթ, ընկերությունն արդեն իսկ ծանուցվել է, որ սեպտեմբերի 26-ին ենթարկելու են վարչական տույժի՝  50 հազար դրամ՝ գիտեխնիկական հսկողության ոչ պատշաճ իրականացման եւ եւս 50 հազար դրամ՝ նախագծից շեղվելու համար:

«Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Ախթալայի թիվ 2 դպրոց տանող ճանապարհը, Շահումյան փողոցը եւ հարակից 300 մետր երկարությամբ մայթը, Շամլուղի 11-րդ եւ 8-րդ (դեպի դպրոց տանող) փողոցները, Նեղոցի Արմեն Գրիգորյան փողոցը, Ճոճկան գյուղի մշակույթի տան բակը: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54.459.090 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը՝ 24.506.590 ՀՀ դրամ, պետության հատկացրած գումարը՝ 29.952.500 ՀՀ դրամ:

Տպել
5411 դիտում

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը