Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

25/09/2019 schedule15:32

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է Վարդապետի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը,  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:  

Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ այս ամիսների ընթացքում Կոմիտասի ծննդյան 150 ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը և տարբեր կազմակերպություններ հսկայական աշխատանք են իրականացրել, սակայն հիմնական միջոցառումները կլինեն առաջիկա շաբաթներին: Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. պանթեոնում կմատուցվի հոգեհանգստի կարգ, ապա կներկայացվի Կենտրոնական բանկի թողարկած Վարդապետի 150 ամյակին նվիրված արծաթե հուշադրամ, իսկ երեկոյան կլինի մեծ համերգ: 

Իսկ սեպտեմբերի 28-ին Գյումրիի Սև բերդ ամրոցում տեղի կունենա մեծ գալա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մի շարք հետաքրքիր լուծումներ: 
«Փառատոնը բավականին մեծ մասշտաբ ունի. այն չի սահմանափակվում միայն Հայաստանով, միջոցառումներ կանցկանցվեն նաև երկրի սահմաններից դուրս: Ինչպես Թումանյանի, այնպես էլ Կոմիտասի 150 ամյակների հոբելյանական միջոցառումներն անցնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Հոկտեմբերի 18-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենա 2 միջոցառում. ցուցադրություն` նվիրված Թումանյանին և համերգ` նվիված Կոմիտասին: Սա մեծ պատիվ է մեզ համար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնացել է ընդառաջ և նախաձեռնել է մեր երկու մեծերին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացում կազմակերպության կենտրոնակայանում»,-նշել է նախարարը՝ միջոցառումների անցկացման գործում կարևորելով նաև ԱԳՆ-ի դերակատարությունը, ինչպես նաև ՀՀ դեսպանների ջանքերը՝ մեր երկրի սահմաններից դուրս տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Կոմիտասի 150 ամյակին նվիրված տոնական միջոցառումներն օգտագործում է նրա գործունեության հանրահռչակման համար: 


«Փորձել ենք աշխարհին հավուր պատշաճի ներկայացնել Կոմիտասին և նրա միջոցով մեր բազմադարյա մշակութային ժառանգությունը, մեր երկիրը, մեր ազգային ինքնությունը»,-նշել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքերով, այս հոբելյանը միայն ազգային իրողություն չէ, այլ միջազգային երևույթ և այն կարևոր հարթակներից մեկն է, որտեղ հայ ժողովուրդը ներդաշնակ ու համաքայլ է աշխարհին: 

 «Երբ աշխարհին ներկայանում ենք Կոմիտասով, մենք միշտ շահում ենք: Նա թողել է այնպիսի ժառանգություն, որ զարմացրել  է Եվրոպային: Վաղը մեր բոլորիս պարծանքի ծննդյան օրն է, և մենք պարտավոր ենք մեր երախտիքը հայտնել Կոմիտասին, քանի որ նա մեր ազգի պատիվը բարձրացրել է մի նոր աստիճանի»,- նշել է Հովհաննես Չեքիջյանը:

Տեղեկացնենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 26-ին, որի ընթացքում ելույթ կունենան  Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Կարինե Բաբաջանյանը (սոպրանո, Գերմանիա), «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խումբը, Շտեֆան Ֆինկեն (տենոր, Գերմանիա), Երևանի պետական կամերային երգչախումբը, Լուկա Բրունոն (բարիտոն, Իտալիա), «ՀՈՎԵՐ» պետական կամերային երգչախումբը, Տակահիրո Ակիբան (դաշնամուր, Ճապոնիա) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Կոմիտասի 150 ամյակին նվիրված փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում:
Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ նաև Գերմանիայում, մասնավորապես, հոկտեմբերի 8-ին Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմեկնարկի  «Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն երաժշտագետներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից և Ռուսաստանից: Հոկտեմբերի 9-10-ը «Կոմիտասը և իր ժառանգությունը» գիտաժողովը կշարունակվի արդեն Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանում: 

Տպել
201 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա