Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը Հայաստանում. դատախազը ելույթ է ունեցել

25/09/2019 schedule15:37

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» միջազգային գիտաժողովում:

Միջոցառման հարգարժան մասնակիցներ, հարգելի հյուրեր, գործընկերներ, տիկնայք և պարոնայք.

«Ողջունում եմ բոլորիս ՀՀ գիտությունների ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման և այդ առթիվ Երևանում անցկացվող այս վաղուց սպասված, իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական գիտաժողովի անցկացման կապակցությամբ: Գիտաժողովի ծրագրային կոմիտեի և Դատախազության անունից մաղթում եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատանք:

Ինքնին նման մակարդակի միջոցառման անցկացումը յուրահատուկ կերպով խորհրդանշում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝  ինստիտուցիոնալ տեսակետից համեմատաբար փոքր թվացող 15 ամյա գործունեության արգասաբերությունն ու արդյունավետությունը: «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ներկայումս իրականացնում է փորձաքննություններ 26 տեսակներով, արդեն շուրջ 129 փորձագիտական ենթատեսակներով և ուղղություններով՝ հանդիսանալով ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում: Հաստատության ստորաբաժանումները, որոշ դեպքերում համալրված փորձագետների ոչ մեծ թիմերով, իրենց իրավասությունների և պարտականությունների շրջանակներում պատշաճ կերպով լուծում են առաջադրվող խնդիրները՝ գիտականորեն հիմնավորված լուծումներ տալով նույնիսկ այնպիսի փորձագիտական հարցերին, որոնք իրենց տեսակով և ծավալով աննախադեպ են: Փորձաքննությունների որոշ տեսակներով ունեցած փորձագիտական հնարավորություններով ներկայումս «Փորձաքննությունների ազգային բյուրոն» հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում միակ փորձագիտական հիմնարկը (օրինակ՝ հոգեբանական, մշակութաբանական, էկոլոգիական, ծառերի կտրման վաղեմության պարզման և նույնականացմանն ուղղված կենսաբանական և այլ փորձաքննությունների տեսակներով և ենթատեսակներով):

Իրականացվող փորձաքննությունների շարքում զգալի քանակ են կազմում բարդ և ծավալուն համալիր փորձաքննությունները՝ տարբեր փորձագիտական բնագավառների հատուկ գիտելիքների կամ հետազոտությունների տարբեր մեթոդների միաժամանակյա, հաջորդաբար կիրառումով:  

Այս փաստերը վկայում են որպես գիտական կենտրոն՝ Բյուրոյի կայացվածության, մեր երկրում դատափորձագիտական ինստիտուտների համակարգում նրա ուրույն, լոկոմոտիվային դեր ստանձնած լինելու մասին: Տպավորիչ են զարգացման, փորձագիտական, գիտատեխնիկական և մեթոդաբանական համաշխարհային տենդենցների յուրացման և տեղայնացման, դատափորձագիտական միջազգային հանրույթին ինտեգրման ուղղությամբ Բյուրոի ղեկավարության և անձնակազմի ձեռնարկումներն ու անթաքույց հավակնությունները, որոնք ցանկացած նման ինստիտուտի շարունակական զարգացման և արդիականացման երաշխիքներն են: Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, ինչը նրան լրացուցիչ հնարավորություն է տալիս գործուն քայլեր ձեռնարկելու դատափորձագիտական ոլորտի միջազգային նորարարական տեխնոլոգիական հնարավորությունները մեր երկրում ներդնելու, ոլորտի գործունեությունը միջազգային չափանիշներին համապաստասխանեցնելու ուղղությամբ:

Գիտաժողովի համար ընտրված խորագիրը, ինչպես նաև օրակարգային հարցերը, որոնք շոշափում են փորձագիտության և կրիմինալիստիկայի ամենահրատապ խնդիրները, լիարժեքորեն բխում են մեր հանրապետության ներկայիս կարիքներից և պահանջներից: Այդ իմաստով գիտաժողովը, հատկապես իր գիտագործնական ակնկալվող արդյունքների տեսանկյունից, առանձնակի արժեքավոր է մեր՝ քրեական հետապնդման մարմինների և մասնավորապես դատախազության համար՝ իբրև ամբողջական քրեական վարույթների արդյունավետության, քննությունների լիրաժեքության և օբյեկտիվության ապահովման հիմնական պատասխանատուի և օրինականության երաշխավորի: Դրանով է պայմանավորված նաև փորձաքննությունների որակի, դրանց վրա ուղղակիորեն ազդող հիմնահարցերի լուծման մեխանիզմների նկատմամբ մեր կողմից մշտապես դրսևորված և շարունակվող ուշադրությունն ու սրտացավությունը:

Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչև արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների և փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը:

Ուզում եմ այս հերթական առիթն օգտագործել՝ շնորհակալություն հայտնելու մեր փորձագետներին՝ իրենց մասնագիտական ու աշխատանքային պարտքին հավատարիմ, բազմաթիվ բարդությունների հաղթահարմամբ իրենց առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:          

Մեր երկրի դատափորձագիտական ներուժի պահպանման, մեծացման և զարգացման, տեխնիկապես  վերազինման համար ֆինանսական միջոցների ներդման եղանակների, ոլորտի առաջընթացի շարունակականության ապահովման նկատառումներից ելնելով՝ ՀՀ դատախազությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարության հետ ոլորտի խնդիրները, ֆինանսական միջոցների ներդրման հնարավորությունները քննարկելու, լուծումներ գտնելու ուղղությամբ: Ակտիվ քայլեր են ձեռնարկվում փորձագետների սոցիալական վիճակի բարելավման նպատակով, ինչը ոլորտի գրավչությունը բարձրացնելու, որակյալ մասնագետներով համալրվածություն ապահովելու ամենակարևոր նախապայմաններից է:

Մեր խորին համոզմամբ՝ շատ հիմնահարցեր անհրաժեշտ լուծումներ կստանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավման, հատկապես դատափորձագիտական գործունեության մասին ՀՀ օրենքի և դրանից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտերի ընդունման և գործարկման արդյունքում: Օրենքի վերջնական նախագծման և ամբողջացման նպատակով փորձագիտական կենտրոնների հետ քննարկումների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանային խումբ, և ես հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերով, հաշվի առնելով մասնագիտական շրջանակների, շահագրգիռ այլ կառույցների տեսակետներն ու մոտեցումները, առաջիկայում կկարողանանք լուծել այս հարցը ՝ մեծ քայլ կատարելով դատական փորձագիտական գործունեության ոլորտում իրավահարաբերությունների կարգավորման, այստեղ առկա բացերն ու անորոշությունները վերացնելու ուղղությամբ:

Ուզում եմ նաև ընդգծել դատական փորձաքննությունների ոլորտային խնդիրների լուծման ուղղությամբ մեր միջազգային գործընկերների ներդրած ջանքերը:  

Մասնավորապես,  նշանակալի են «Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության» ծրագրի շրջանակներում ժամանակակից տեխնիկական միջոցներով և փորձագիտական հետազոտական հնարավորություններով բազմակողմանի համալրվածության ապահովման, անդրազգային կազմակերպված հանցավորությանը հակազդելու հարցում ԱՄՆ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև  ոլորտի զարգացման մեջ ճապոնական առաջադեմ փորձի ուսումնասիրման և տեղայնացման հարցում Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության հետ ծավալված ակտիվ փոխգործակցությունը:

Դատափորձագիտական ոլորտի զարգացման համար առաջնային է նաև  պետական  շահառու կառույցների դերը տարբեր միջազգային ծրագրերում ներգրավման միջոցով փորձագիտական հիմնարկների տեխնիկական հնարավորությունների վերազինման, դատական փորձագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս առումով ողջունելի է «Փորձաքննությունների ազգային բյուրոն» առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի բազան դարձնելու ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությունը: Այդ հենքի վրա կիրականացվեն «դատաբժշկական փորձաքննություն» մասնագիտությամբ հետբուհական կրթական ծրագրեր:

Հարգելի՛ ներկաներ

Գաղտնիք չէ, որ հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման կարևորագույն պայմաններից մեկը ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների լայն գործածումն է: Այն առհասարակ ուղղակիորեն աղերսվում է հանցավորության դեմ պայքարի տեսական-գործնական հիմնախնդիրներին, քանի որ գլոբալիզացիոն տեխնոլոգիական աննախադեպ զարգացման ներկայիս շարժընթացում դրանց լուծմամբ է բարձրանում իրավապահ մարմինների արդյունավետությունը: Չպետք է մոռանալ, որ այս ընդհանուր տենդենցներն ուղղակիորեն հանգեցնում են նաև հանցագործությունների կատարման եղանակների կատարելագործմանը, ինչպես նաև նոր տիպի հանցագործությունների ի հայտ գալուն: Ողջ աշխարհում պետական և հասարակական անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, ազգային և անդրազգային մակարդակներում հանցավորության դեմ պայքարի հիմնական մարտահրավերներից մեկը հանցագործությունների եղանակների ու մեթոդների տեխնոլոգիական կատարելագործման համեմատ պետական, միջազգային իրավապահ և անվտանգության համակարգերի առաջանցիկ զարգացում ապահովելն է: Վերջինս անհնար է առանց գիտակրթական պոտենցիալի հարաճուն հարստացման, հանցավորության դեմ պայքարում միջագային համագործակցության ընդլայնման և փորձի արագ փոխանակման, փորձագիտական կենտրոնների մասնագետների կողմից հատուկ գիտելիքների յուրացման ու կիրառման:            

Հատուկ գիտելիքների արդյունավետ և ճիշտ կիրառումը քննչական և դատական սխալներից խուսափելու, օրինականության ապահովման, քրեական դատավարության պահանջներն անշեղորեն պահպանելու հիմնական գրավականներից է: Հատուկ գիտելիքների կատարելագործումը ժամանակակից աշխարհում այլևս անհնար է պատկերացնել՝ առանց կրիմինալիստիկայի և բազմաթիվ գիտությունների, հատկապես մաթեմատիկական-կիբերնետիկական գիտությունների փոխազդեցությունների և տրանսֆորմացիաների:

Հայաստանի Հանրապետությունում փորձաքննությունների տարբեր տեսակներ գտնվում են զարգացման տարբեր մակարդակներում: Դրանցից մի քանիսը գոյություն ունեն տասնամյակներ շարունակ, մի քանիսը նոր են ստեղծվել, մյուսները դիտարկվում են դատական փորձաքննությունների ընդհանուր զարգացման հեռանկարում, որը հանգում է հատուկ գիտելիքների կիրառմամբ նոր տիպի փորձաքննությունների, փորձաքննությունների նոր տեսակների ի հայտ գալուն կամ դրանց պահանջարկի ձևավորմանը:

Այդ համատեքստում կարելի է փաստել, որ Հայաստանում հատուկ գիտելիքների կատարելագործումն ակնհայտորեն առավել դինամիկ զարգացման անհրաժեշտություն ունի: Մեր հիմնական հարստությունը, ինչպես արդեն նշեցի, մասնագիտական, մարդկային ռեսուրսն է: Սակայն այդ ռեւսուրսը չի կարող ժամանակի պահանջներին համընթաց առաջ շարժվել և բավարարել արդի պահանջներին՝ առանց տեխնիկապես համալրման ուղղությամբ իրականացվող քայլերի, փորձաքննությունների լիարժեքության ու ճշգրտության ապահովմանը միտված՝ ժամանակակից գիտատեխնիկական ձեռքբերումների, սարքավորումների, տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրային հավելվածների կիրառության:

Հուսով ենք, որ գիտաժողովի ընթացքում դատափորձագիտական գործունեության գիտատեխնիկական և տեխնիկաքրեագիտական ապահովման խնդիրների, ապացույցների հետազոտման ժամանակակից մեթոդոլոգիական և տեխնոլոգիական հնարավորությունների համակողմանի քննարկումները կնպաստեն այդ համադրության ապահովմանը, իրեղեն ապացույցների հետազոտման, փորձաքննությունների արդյունքում առավել ճշգրիտ, ամբողջական և որոշակի եզրակացությունների կազմման համար անհրաժեշտ հատուկ գիտելիքների, մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործմանը: Դա հրատապ անհրաժեշտություն է՝ նաև դատական փորձաքննությունների հնարավոր ձգձգումներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ վերջինս ազդում է նախաքննության ժամկետների, դրանով պայմանավորված՝ նաև քրեական վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների ապահովման վրա:

Չափազանց կարևոր եմ համարում գիտաժողովի օրակարգում դատական փորձաքննությունների կազմակերպման, համալիր, հանձնաժողովային, փորձաքննությունների նշանակման և իրականացման մեթոդաբանական հիմնախնդիրները քննարկման առարկա դարձնելու հանգամանքը: Այն օգտակար և խորհրդատվական կարող է լինել քրեական վարույթն իրականացնող մեր մասնագետների համար՝ փորձաքննություններ նշանակելիս ոչ միայն առավել թիրախային և անհրաժեշտ ձևաչափերի որոշման, այլև առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և առավել մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխաններ ենթադրող հարցադրումներով հանդես գալու համար: Ուստի ողջունելի է նաև գիտաժողովին քրեական հետապնդման մարմինների ներկայացուցիչների մասնակցությունը՝ անկախ միջոցառման նեղ մասնագիտական ու գիտահեն լինելու հանգամանքից:

Սիրելի՛ ներկաներ

Դատական փորձաքննությունների ոլորտում գործընկեր երկրների փորձագիտական հաստատությունների, միջազգային համապատասխան կենտրոնների հետ սերտ համագործակցությունն այլընտրանք չունի: Այս գիտաժողովը մասնակից երկրներից յուրաքանչյուրի համար գիտագործնական նոր կապերի հաստատման, համագործակցության նոր եզրեր գտնելու, դատափորձագիտական մասնագիտական շրջանակների միջազգային ինտեգրման, լայն դիապազոնով դատական փորձաքննությունների բազմաթիվ կոնկրետ տեսակներով լավագույն փորձին ծանոթանալու հարթակ է: Ուրախ եմ, որ այս գիտաժողովի նախաձեռնմամբ և անցկացմամբ ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»՝ հայաստանյան դատափորձագիտական հանրույթը մեծ և հաստատուն քայլ է կատարում միջազգային փոխգործակցության նոր հորիզոններ բացելու, Հայաստանը համաշխարհային փորձագիտական քարտեզի վրա տեղորոշելու ուղղությամբ:

Վստահ եմ, որ գիտաժողովի մասնակից երկրներից յուրաքանչյուրը Երևանից կհեռանա ոչ միայն տեսական ու գործնական նոր գիտելիքներով, փորձով հարստացած, այլև համագործակցության, գիտական երկկողմ ու բազմակողմ կապերի ստեղծման նոր ծրագրերով, պայմանավորվածություններով հագեցած՝ ի շահ դատական փորձագիտության զարգացման, մեր բոլոր երկրներում բարեկեցության, անվտանգության, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության:

Թող Երևանի աշնանային այս ջերմ մթնոլորտը բոլորիդ վարակի ստեղծագործ էներգիայով, աշխատանքային ավյունով, նոր իրագործումների տրամադրվածությամբ:

15-ամյակի կապակցությամբ կրկին շնորհավորում եմ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ողջ անձնակազմին՝ ցանկանալով բազմաբեղուն գործունեություն և զարգացման նոր նվաճումներ, իսկ գիտաժողովին մաղթում եմ խոստումնալից մեկնարկից հետո արգասաբեր ընթացք և ակնկալելի արդյունքներ»:

Տպել
1117 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ