Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Ռամոնա Մանեսկուի հետ։

Շնորհավորելով Ռամոնա Մանեսկուին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով իր պատասխանատու առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Ռումինիայի հետ դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները։ Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին շարունակել գործուն քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, խորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացման միջոցով։ 

Անդրադարձ կատարելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը՝ զրուցակիցները որպես կարևոր ուղղություններ առանձնացրին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, խելացի զարգացման, մշակույթի, գիտության և գյուղատնտեսության ոլորտները։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն այդ առնչությամբ կարևորեցին Բուխարեստի և Երևանի միջև ուղիղ չվերթների հաստատումը՝ որպես կարևոր քայլ ուղղված երկու երկրների միջև զբոսաշրջային, առևտրատնտեսական, մշակութային կապերի և մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ու աշխուժացմանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ռամոնա Մանեսկուն բարձր գնահատեցին նաև Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ակտիվ դերակատարությունը որպես երկու երկրները միմյանց կամրջող կարևորագույն օղակ։ Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց Ռումինիայի ԱԳ նախարարին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար: 

Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի կիրարկմանը։ ԱԳ նսխարարները մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության և նախաձեռնության զարգացման հեռանկարի շուրջ։ 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր ռումինացի գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Տպել
232 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան