ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։ 

Զրուցակիցներն անդրադարձան  ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաև կարևորեցին ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում համատեղ ծրագրերի իրականացումը։

Գլխավոր քարտուղարի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը:

Երկուստեք դրական գնահատվեց վերջին ամիսներին լարվածության հարաբերական նվազումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը կարևորում է զինադադարի ամրապնդման և լարվածության նվազեցման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը, ներառյալ՝ համապատասխան մեխանիզմների ներդրումը և ամրապնդումը։ Շեշտվեց նաև վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ հետևողական քայլերի անրաժեշտությունը, այդ թվում՝ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչման միջոցով:

Տպել
237 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան