Երևան
18 °C
Առաջիկայում Շիրակի մարզի բերքն ու բարիքը, Հայաստանում արտադրվող ալոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը, հյութերն ու չրերը կհայտնվեն Չինաստանի Խայնան կղզում: Այս մասին 3 ամիս առաջ ծավալված խոսակցություններն արդեն ամրագրված են հայ-չինական համաձայնագրով:
Գյումրի այցելած «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառության մասին համաձայնագիր ունեն: Հայաստանից Խայնան հասած ապրանքները կներկայացվեն այնտեղ բացվող Առեւտրի տանը: Ըստ Սիմոնյանցի, Խայնան կղին ընտրել են մեկ պարզ պատճառով: Տարեկան այնտեղ այցելում է 70 մլն զբոսաշրջիկ, հիմնական մասը չինացիներ: Կղզում իրենց հանգիստն անցկացնողները վճարունակ մարդիկ են, ովքեր կարողանում են իրենց նման շռայլություն թույլ տալ:
Այդ զբոսաշրջիկների մեծ մասը եղել են նաեւ Հայաստանում, եւ գիտեն, թե այստեղ ինչեր կան: Հենց դրա համար էլ Առեւտրի տունը կբացվի այդ կղզում: «Հայկական մթերքը չինացիներին առաջին հերթին գրավում է իր էկո լինելով, դա առաջնայինն է: Հիմնականում խոսքը հանքային ջրերի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի ու պահածոների մասին է: Ինչպես նաեւ նախատեսում են ամբողջական ծառայություններ մատուցել: Հայկական խոհանոց չկա, բայց շնորհիվ Հայաստան ժամանած չինական պատվիրակության անդամների, որոնք դեռ այստեղ 5 օր կմնան, նաեւ այդ հարցը երեւի կարգավորվի: Մենք ամեն օր նրանց զարմացնում ենք հայկական խոհանոցով, եւ անընդհատ նրանք աչքերը զարմանքից լայն բացում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր սովորական մթերքից պատրաստել այնպիսի ուտեստ, որ համից չկշտանան, մատներն ել հետն ուտեն»,-ասաց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:«Իրենք քննարկում են ունեցել Հայաստանի ֆինանսական ղեկավարների հետ, եվ կարծես թե եկել են համաձայնության մեր երկրից դուրս հանվող ապրանքների Չինաստանում ներկայացվածության պարագայում ԱԱՀ-ից այնտեղ ազատվելու մասով: Սա բավականին գրավիչ է դարձնում մեր որակյալ էկոլոգիապես սննդային մթերքները: Թե ի՞նչ կարտահանվի, կորոշվի քննարկման արդյունքում: Կստեղծվի հանձնախումբ, իրենք կներկայացնեն ինչն է հետաքրքրում, գիտենք, որ չրի կարիք կա, ոչ թե հյութեր պատրաստելու համար, այլ թեյ, ինչպես նաեւ որոշ բույսերի ու դեղաբույսերի պահանջարկ կա»,-ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Գյումրի այցելած չինական պատվիրակության հիմնական հետաքրքրությունը միայն այս ծրագիրը չէ: Չինական կողմը հիմնականում լուրջ շահագրգռվածություն ունի բազալտի եւ բազալտի թելերի արտադրության հետ կապված: Շիրակի մարզի տարբեր հանքերում են եղել, նաեւ Լոռին ունի բազալտի լավ հանքեր: Կուսումնասիրեն, կհասկանան, ինչպես են համագործակցելու: «Մեր ներդրողները Հայաստան եկան հիմնականում բազալտի արտադրությամբ լուրջ հետաքրքրվելու համար, սակայն այս օրերի ընթացքում իրենց համար պարզեցին, որ Հայաստանի ներուժն ավելին էր, քան զուտ բազալտի արտադրությունը»:
Հնարավո՞ր է արդյոք չինական կողմը նաեւ բնակարանային շինարարություն նախաձեռնի: Սիմոնյանցն ասաց՝ չի բացառվում: «Մենք Գյումրիում շրջելու ենք, մի քանի շինություններ ենք ուսումնասիրելու, որպեսի մեր գործընկերները հասկանան, թե որտեղ կարող են այդ բազալտն օգտագործել: Մենք արդեն Շիրակի մարզպետի կողմից մի տարածքի առաջարկ ենք ստացել Գյումրիում, դա արդեն ավարտուն շինություն է, որը կարող ենք օգտագործել կամ որպես տեխնոպարկ, կամ որպես Չինական ավանդական բժշկության կենտրոն»:
Ինչու՞ է համագործակցության սլաքն ուղղվել դեպի Շիրակի մարզ եւ Գյումրի: Հստակեցվեց. կարեւոր դերակատարությունն այդ ընտրության մեջ բաժին է հասնում «Շիրակ» օդանավակայանին: Երկրորդ տեղում է նոր բացվելիք մաքսատան առկայությունը: Չի բացառվում, որ մոտ ապագայում հենց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից հնարավոր լինի Չինաստան թռչել: Չինական 3 ավիաընկերությունների հետ արդեն քննարկումներ են սկսվել Հայաստան-Չինաստան ավիափոխադրումների իրականացման համար: «Հիմա քննարկվում է, թե որ օդանավակայանը կլինի առավել հարմարավետ չինական ավիաընկերությունների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավիափոխադրումը բավականին երկարատեւ է: Այս առումով ավիաընկերություններն ունեն հատուկ պահանջներ, որոնք բավարարել է պետք: Մենք նաեւ դիտարկում են Գյումրու օդանավակայանը, քանի որ մոտ ապագայում ամուր կապեր ենք ունենալու այս քաղաքի հետ: Եթե Գյումրին համապատասխանի այդ պահանջներին, ինչպես նաեւ բավարարի չինական կողմի տեխնիկական պահանջները, այն մեր համար կլինի համար առաջին օդանավակայանը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը:
Առաջիկայում Չինաստան կմեկնի Շիրակի մարզպետը, որպեսզի հենց տեղում առավել առարկայական քննարկեն համագործակցության հնարավոր տարբերակները:
Հայտնաբերվել են «Ռենջ Ռովեր»՝ կրակոցի բազմաթիվ հետքերով, և «Կալաշնիկով»-ից կրակված 26 պարկուճ
Արցախում աճել է ծնունդների, նվազել՝ մահերի թիվը
2022 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է շուրջ 9917 դիմում
Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի Գզիրա-Աթլետիկ Էսկալդես հանդիպումը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը
Սահմանադրականությունն ինքնին անկախ պետականության հիմքն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին․ Շիրակի մարզպետ
Դեսպան Հովհաննես Իգիթյանը մասնակցել է Լիտվայի Յոնիշկիս քաղաքի օրվա փառատոնին
«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր Լիգայում
Հրդեհ Էջմիածին քաղաքում. այրվել է քաղաքի շենքերից մեկին հարակից խորդանոցի տանիքը
Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն» ակումբի ֆուտբոլիստ է
10 հզր դրամ «տուգանք»՝ 18+ կայք այցելելու համար, դրամաշորթում, որին զոհ են դառնում քաղաքացիները. ինչ անել նման դեպքերում
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի կոնգրեսի նախագահին
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում է շնորհվել
Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը
Նիկոլ Փաշինյանը ներողություն չի խնդրի Հրայր Թովմասյանից. Վերաքննիչը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը
Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները. հանդիպում Արցախի նախագահի հետ
«Ռոսավիցիա»-ն կրկին երկարաձգել է երկրի հարավում թռիչքների արգելքը
«Արարատ» ֆուտբոլային ակումբն արդեն Սկոպյեում է
Շիրակի մարզի մի շարք համայնքներում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի
Մեր բոլորի ձգտումը պետք է լինի Մայր օրենքում ամրագրված արժեքներին հավատարիմ մնալը. ԲԴԽ նախագահի պաշտոնակատար
Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ
Սոցցանցի միջոցով շուրջ 22 հազար եվրո հափշտակելու գործը ԱՀ ՔԿ-ում վարույթ է ընդունվել
Արցախի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի իր գործընկերոջ հետ
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին
Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանն առնչվող հարցեր
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրություններ են ստորագրել
Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա տուժած
27 տարիների փորձն ու ներուժը պետք է նպատակաուղղվեն հանուն պետականության ամրապնդման․ Վճռաբեկ դատարանի նախագահ
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սահմանադրության օրվա առթիվ բարձր կոչումներ են շնորհվել
Լույս է տեսել 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆայել Նահապետյանին նվիրված գիրքը․ հեղինակը հերոսի մայրն է (լուսանկարներ)
Վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն. Մարտուն Գրիգորյան
Եկեք ամրացնենք մեր պետությունն ու պետականությունը՝ հարգելով մեր Սահմանադրությունն ու օրենքները․ Արսեն Թորոսյան
Ռուսաստանը հայտարարել է Սև և Ազովի ծովերում նավերի համար երկու մարդասիրական միջանցք ստեղծելու մասին
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի աստիճան
Լիահույս եմ, որ սահմանադրական իրավունքը առանձնահատուկ և կարևոր դեր պետք է ունենա մեր առօրյայում. Հրաչյա Սարգսյան
ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային և վիզայի բաժինը աշխատում է շուրջօրյա. ոստիկանության պարզաբանումը
© 2022 Հայկական ժամանակ