Նրանք ինձ չեն ճանաչում, բայց անձնական վիրավորանքներ են հասցնում. Gucci-ի ցուցադրության մասնակից Արմինե Հարությունյան

Հենց նոր, երբ դուք զանգահարեցիք, ես վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրառումն էի նայում: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, շատ հաճելի էր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Gucci-ի ֆեյշըն շոուին մասնակցած Արմինե Հարությունյանը: Արդեն մի քանի օր է՝ համացանցի բուռն քննարկման թեմաներից մեկն է 23-ամյա աղջկա մասնակցությունը Gucci-ի ցուցադրությանը:

Նորությանն է անդրադարձել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է աղջկա լուսանկարն ու կից գրառում արել. «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»:

Մեր զրույցում Արմինեն ասաց, որ սկզբում շատ է նեղվել՝ տեսնելով համացանցում իր արտաքինի վերաբերյալ բացասական կարծիքների տեղատարափը: «Սկզբում շատ-շատ էի նեղվում, բայց հիմա՝ չէ, որովհետեւ հասկանում եմ, որ ամեն մարդ իր կարծիքն ունի, եւ ես չեմ կարող ոչ մեկի կարծիքի վրա ազդել: Նրանք ինձ չեն ճանաչում եւ նույնիսկ անձնական վիրավորանքներ են հասցնում: Շատ տհաճ է: Առաջին անգամ է երեւի նման բան եղել, եւ բոլորի ուշադրության կենտրոնում հենց ես եմ, դրա համար բոլոր կարծիքներն էլ երեւի թե տեղին են, քանի որ բոլորի մոտ է շոկ, այդ թվում՝ եւ իմ»,- ասաց Արմինեն:

Արմինեն իր արտաքին տեսքի վրա ոչ մի փոփոխություն չի արել, սակայն անկեղծացավ, որ կոմպլեքսներ է ունեցել ու եղել է պահ՝ ցանկացել է գնալ այդ քայլին: «Բայց հասկացել եմ, որ ուզում եմ տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին իրականում կամ, չեմ ուզում փոխվել: Ես սիրում եմ ինձ»,- հավելեց նա:

Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու կամ մոդելային կարիերայի մասին 23-ամյա Արմինեն չի էլ մտածել եւ շատ պատահական է հայտնվել այդ ցուցադրությանը: Աղջիկը գարնանը մեկնել է Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել եւ առաջարկել լուսանկարել: Նա Արմինեին նկարել է, եւ կոնտակտներով փոխանակվել են: Ավելի ուշ գրել է, որ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, եւ իրեն ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ ու հրավիրել «գարուն-ամառ» հավաքածուի ցուցադրության քասթինգին:

«Իմ կյանքում հիմա ոչինչ չի փոխվել: Միայն սկսել են ճանաչել: Մնացած ամեն ինչը նույնն է, նույն առօրյան: Իրականում մի փոքր խանգարում է այս ամենն ինձ, չեմ կարողանում ինքս ինձ հետեւել, անընդհատ զանգահարում են մեդիաներից, հրավիրում հարցազրույցների»,- ասաց նա: Մոդելային գործունեության որեւէ նոր առաջարկ աղջիկը դեռեւս չի ստացել, բայց հայտնեց, որ եթե նման կարգի բրենդ առաջարկի, սիրով կհամաձայնի:

Արմինե Հարությույանն ապրում է Երեւանում: Սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապա Թատերական ինստիտուտում: Մասնագիտությամբ կինոյի եւ թատրոնի նկարիչ է: Այժմ աշխատում է «ԲեթԿոնստրակտ» ընկերությունում՝ որպես գրաֆիկ-դիզայներ, իլյուստրատոր:

Տպել
34108 դիտում

Հրդեհ Զանգակատուն գյուղում

ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի համար

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել է ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր (տեսանյութ)

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ