Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրաքի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպել է իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի  Ալհաքիմին: Այս մասին  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին  փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց միավորում են պատմական ամուր կապերն ու քաղաքակրթական ընդհանուր արժեքները: 

Երկուստեք կարևորվեցին գործարար կապերի խթանումը, այլընտրանքային էներգիայի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության խթանումը, երկու երկրների ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված կապերի ամրապնդումը: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած  առանձնահատուկ դերը Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև դարավոր բարեկամության պահպանման գործում: 

Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագորթյան մեջ: 

Տպել
658 դիտում

ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

Հայ մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ առաջին խաղերին

Երեւանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր

Մխիթարյանին «Ռոմայում» պահել ցանկացող մարզչին կարող են հեռացնել

Արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել. պետությունը մտածում է կանոնները պահպանելու իրավական ռեժիմի մասին

«Ո՞ւր էին դատախազները, երբ մենք բողոքում էինք գործի քննության արգելքներից». Ռ. Քոչարյանի պաշտպանն առարկեց

Վարչապետի նոր որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են

Վարչապետն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսն ու Բոգոտան հանդիպել են

Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ոստիկանության շտաբում նշանակվել է ծառայողական քննություն

«Փաստացի այսօր չկան բանակցություններ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի իմիտացիա». Ալիեւը՝ հակամարտության մասին

Թեստավորումների քանակը կավելանա, մասնավոր լաբորատորիաների հետ միասին օրական կարվի 4000 թեստ

Ալիեւի «քաջության» դրսևորումը իր ցմահ իշխանությունն է և դինաստիական կառավարումը. Տաթեւիկ Հայրապետյան

Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ

Արթուր Դավթյանն Արցախում հանդիպել է ԱՀ գլխավոր դատախազի եւ դատախազության աշխատակիցների հետ

ԿԸՀ-ն վաղվա նիստում կքննարկի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը մանդատ ստանալու մասին

Սոցփաթեթների գումարները տնօրինելու համար առաջարկվում է պարտադիր չհամարել բուժզննում անցնելը

Մամեդյարովից «խլում են» ԱԳՆ-ն. «անատամ դիվանագիտության» հետեւանքները

Հուլիսի 8-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան»-ի շենքի պայթեցման աշխատանքներ. փակ կլինեն փողոցներ

Առանց դիմակների ու առանց սոցիալական հեռավորության կյանք․ պատվաստանյութ կլինի