Ընդդիմությունը հասկանում է, թե չի հասկանում իրավիճակը

Վարչապետ Փաշինյանի՝ ամերիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արտահայտած այն միտքը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնարդյունքը պիտի բավարարի եւ՛ Հայաստանի, եւ՛ Արցախի, եւ՛ Ադրբեջանի ժողովուրդներին, հերթական անգամ քարոզչական մանիպուլյացիաների ենթարկվեց ընդդիմադիր քարոզչամիջոցների կողմից: Եղան եւ՛ զուտ մարդկայնորեն հասկանալի դժգոհություններ («չհասկացանք, ո՞նց թե կարգավորումը պիտի բավարարի նաեւ ադրբեջանցիներին»), եւ՛ «խորիմաստ վերլուծություններ» (իբր՝ դա լուրջ նահանջ էր Ստեփանակերտում հնչեցված «Արցախը Հայաստան է, եւ վերջ» դիրքորոշումից):

Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր խուսափել սեփական երկրում քննադատությունների ենթարկվելու հեռանկարից եւ հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի բավարարի Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին, իսկ ադրբեջանցիներին այդ կարգավորումը կգոհացնի, թե ոչ՝ իրենց պրոբլեմն է: Սա, անշուշտ, կլիներ շատ ավելի «հայրենասիրական» դիրքորոշում: Բայց գործնականում դա ոչինչ չէր տա, որովհետեւ ակնհայտ է, որ եթե վերջնական կարգավորման որեւէ տարբերակ ադրբեջանական կողմի համար անընդունելի լինի, նրանք պարզապես չեն ընդունի այդ տարբերակը, այսինքն՝ հակամարտությունը չի կարգավորվի (համենայն դեպս՝ բանակցությունների ճանապարհով): Այլ կերպ ասած՝ հակամարտության երեք կողմերին էլ բավարարող տարբերակը խաղաղ կարգավորման միակ ձեւն է: Հատուկ շեշտում ենք՝ միա՛կ: Եվ եթե ՀՀ վարչապետը նման բան է հայտարարում, նշանակում է՝ Հայաստանն իսկապես ձգտում է հասնել խաղաղ կարգավորման (եւ ոչ թե ձեւական հայտարարություններ է անում՝ իր գերխնդիրը համարելով գործընթացը ձգձգելն ու ներկայիս փաստացի պատերազմական վիճակը հնարավորինս երկար պահպանելը):

Հիմա հարցին նայենք ադրբեջանական կողմի տեսանկյունից: Այդ երկրի նախագահն առայժմ համարժեք հայտարարություն չի արել, այսինքն՝ չի ասել, որ հակամարտության կարգավորումը պիտի բավարարի նաեւ Հայաստանին ու Արցախին: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը համարում է, որ վերջնական կարգավորումը պիտի բավարարի միայն իրենց: Բայց Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ հայկական կողմը երբեք չի գնա այդպիսի տարբերակի, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել իր քայլը այն միակ ճանապարհին, որը հնարավոր կդարձնի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս իմաստով իրավիճակը բավականին պարզ է, եւ ադրբեջանական կողմի լռությունը միջազգային հանրության համար ակնհայտ է դարձնում, որ հայկական կողմը պատրաստ է խաղաղության, ու հենց Ադրբեջանն է ապակառուցողականը: Իսկ սա բանակցությունների սեղանի շուրջ բավականին կարեւոր գործոն է:

Բայց նաեւ այնպես չէ, որ հայկական կողմն առաջին քայլն անելով միակողմանի (կամ՝ ոչ համարժեք) զիջումներ անելու պատրաստակամություն է հայտնում: Հակառակը՝ այս հարցում մեր դիրքորոշումը բավականին կոշտ է եւ հնչում է մոտավորապես այսպես. եթե ադրբեջանական կողմը պատրաստ է ընդունել, որ վերջնական կարգավորումը պիտի բավարարի նաեւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին՝ եկեք բանակցենք ու հասնենք խաղաղության, իսկ եթե ադրբեջանական կողմը դա չի ընդունում՝ ուրեմն Արցախը Հայաստան է եւ վերջ, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք:

Հ. Գ. Սա, իհարկե, չի նշանակում, որ եթե ադրբեջանական կողմն ընդունում է մեր դիրքորոշումը, ուրեմն «Արցախը Հայաստան է, եւ վերջ» պնդումը «չեղարկվում է»: Որովհետեւ եթե «Արցախը Հայաստան չլինի» կամ միջազգայնորեն ճանաչված անկախություն չունենա, այդ տարբերակը չի բավարարելու Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին, հետեւաբար՝ խաղաղության համաձայնագիրն էլ չի ստորագրվելու: Բայց սա արդեն հետագա բանակցությունների խնդիր է, իսկ առայժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է: Որքան էլ մեր ընդդիմությունը ձեւացնի, թե չի հասկանում դա:

Տպել
2174 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են