Չէին սպասում, որ իրենք պատասխանատվության կենթարկվեն. Սեդա Սաֆարյանը՝ Ալիկ Սարգսյանի եւ մյուսների գործողությունների մասին

Նախօրեին ՀՔԾ-ի կողմից տարածած ծավալուն հաղորդագրությունում, բացի Ալիկ Սարգսանից, շոշափվում էր նաեւ այն ժամանակ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի անունները: Բազմաթիվ դրվագներում խոսք էր գնում նաեւ  ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության պետի նախկին տեղակալ Ալեքսանդր Աֆյանի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանի, վերջինիս նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի եւ այլոց մասին:

Երեկ մենք փորձեցինք ՀՔԾ հաղորդագրությունում իրենց հասցեագրվող դրվագների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ վերը նշված անձանցից մի քանիսից:

Կոստանյանին էլ

Գեւորգ Կոստանյանն, ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում չէ: Նա աշխատում է ՌԴ դատախազության համալսարանում: Ինքը՝ Կոստանյանը, երեկ այլ լրատվամիջոցների միջոցով հայտարարել է, թե իր անվան հետ կապվող մեղադրանքներում որեւէ իրավական հիմք չկա:

 «Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես եւ Գեւորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների եւ հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ եւ Գեւորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաեւ որեւէ իրավական հիմք»,-նշել է նա:

Նկատենք, որ Գեւորգ Կոստանյանի վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությունում նշվում է նաեւ, որ նա Գեւորգ Մհերյանի  հետ 2008 թվականի մայիսի 29-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ եւ ոստիկանության կողմից 2008 թվականի մարտի 1-ի լուսադեմին   Ազատության հրապարակից նստացույցի մասնակիցներին բռնությամբ տարհանելուն, ցույցը ցրելուն ուղղված գործողություններին օրինական տեսք տալու նպատակով ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրդել են հետին ամսաթվով կազմել օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ փաստաթղթեր: Այնուհետեւ կազմվել եւ շրջանառության մեջ են դրվել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:

ՊՆ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Հանրապետության հրապարակում գտնվելու փաստը քողարկելու նպատակով հորինվել եւ վարույթն իրականացնող մարմնին ու փաստահավաք խմբին է ներկայացվել կեղծ վարկած, թե իբր ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենաները ոստիկանության զորքերի թիվ N զորամասի անձնակազմին են տեղափոխել ծառայության ընթացքում:

չեն խոսում

Սաշա Աֆյանը եւ Ներսես Նազարյանը երեկ չպատասխանեցին մեր զանգերին: Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ ծանոթ չէ ՀՔԾ նոր հաղորդագրությանը, ծանոթանալուց հետո իր դիրքորոշումը կհայտնի:

Հովհաննես Թամամյանի հեռախոսին պատասխանած անձն ասաց, որ ինքը Հովհաննես Թամամյանը չէ: Թամամյանը armdaily կայքին հայտնել էր, որ իրեն դեռ չեն կանչել հարցաքննության: Անդրադառնալով իրեն վերագրվող մեղադրանքներին՝ Թամամյանը նկատել է՝  «Իհարկե նման բան չէր կարող լինել։ Չգիտեմ ինչի վրա են հիմնվել, կանչեն՝ կերեւա։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ 40 տարի ծառայել եմ հանուն արդարության»։

«Իմ եւ ՀՔԾ-ի տեսակետը գրեթե միանման է»

Մեր հարցերին պատասխանեց Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

- Տիկին Սաֆարյան, ՀՔԾ-ն երեկ հայտարարեց, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ընդհանրապես, ՀՔԾ հաղորդագրությունում բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաների անուններ էին շոշափվում: Նախկինում ձեր հավաքած տվյալները համապատասխանո՞ւմ էին այդ հաղորդագրությունում նշված տվյալներին:

- Դրանով եւս մեկ անգամ հաստատվեց, որ իրենք (իշխանությունները-խմբ.) 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում որեւէ օպերատիվ միջոցառում իրականացնելու հիմքեր, կասկածներ չեն ունեցել, եւ դա, կարելի է ասել, ինքնագործունեություն էր: Դրանից հետո որոշել են, որ պետք է գնան, ոստիկանությունում ստեղծեն զեկուցագրերի մեծ խումբ, որոնց բովանդակությունն այն էր, թե իբր մինչեւ մարտի մեկն էլ իրենց հայտնի է եղել, որ հանրահավաքի մասնակիցների մոտ զենքի կուտակումներ կան եւ այլն, եւ այլն: Էս կարգի տեղեկություններ փաստահավաք խմբում պահանջեցինք նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանից, նա մեզ չտրամադրեց դա, եւ հասկացանք, որ ամեն ինչ իմիտացիա է: Ինչեւէ, էդ կեղծիքների համար, այո՛, Ալիկ Սարգսյանի գլխավորած կառույցը պատասխանատու է: Եվ պատահական չէ, որ նախագահականից էին ուղղորդվում էդ կեղծիքները եւ ամբողջ տեղաշարժը: Հետագայում, ինչպես գիտեք, Ալիկ Սարգսյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական. չգիտեմ ինչ խորհուրդ էր տալիս, բայց փաստորեն էդ խորհուրդների արդյունքում էսօր քրեական գործը համեմված է բազմաթիվ կեղծիքներով, ինչը համակարգային է եւ շատ ցավալի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանը շարունակեց այն գիծը, որ իրենք տանում էին: Այդ գործընթացը (տվյալները կեղծելու-խմբ.), փաստորեն, հաջողված ավարտ ունեցավ: Ուղղակի երեւի իրենք չէին սպասում, որ այս կարգի իրավիճակներ կլինեն, իրենք պատասխանատվության կենթարկվեն եւ էդ պատասխանատվությանը չեն դիմանա, շուտ-շուտ կասեն՝ ուզում ենք դուրս գանք, ինչո՞ւ բանտ նստենք, Էն մյուսը կասի՝ ուզում եմ ինքնասպան լինել, երրորդը կասի՝ հաշտության մթնոլորտ եմ ուզում, չորրորդը կասի՝ մենք տարաձայնություն ենք մտցնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, բայց մի անգամ հարց չեն տա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ա՛յ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, դուք մի անգամ դատապարտեցի՞ք ձեր որդիներին մեզ մոտ այս կարգի իրավիճակ ստեղծելու համար: Ուզում եմ ասել, որ ովքեր ինչ արել են՝ պիտի պատժվեն:

- ՀՔԾ հաղորդագրությունում խոսվում է 25 հարցանի հարցաշարի մասին, որը Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանը ներկայացրել են Ալիկ Սարգսյանին եւ նրա մոտ հրավիրված խորհրդակցության մասնակիցներին եւ պահանջել են հետին ամսաթվերով կազմել եւ պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր: Նման հարցաշար հասանելի եղե՞լ է փաստահավաք խմբին:

- Ես չգիտեմ, թե էդ հարցերի շրջանակը ինչ է, բայց գիտեմ, թե ինչ է կատարվել: Եղել է հարցերի շրջանակ, ինչը պիտի կեղծվի: Չգիտեմ քանի հարց է եղել, բայց կա այդպիսի հարցերի շրջանակ: Դրանք վերաբերել են ապացույցներին, առավոտվա դեպքերը կեղծելուն, զեկուցագրերը կեղծելուն: Իրենց գործողությունները հիմնավորող զեկուցագրերը 2008 թվականի հուլիսից հետո են կազմվել, որովհետեւ մինչեւ հուլիս ես դատի եմ տվել ոստիկանապետին, Հայկ Հարությունյանի ղեկավարած կառույցին, եւ նրանք այդպիսի փաստաթղթեր, զեկուցագրեր, ոչ մի բան չեն բերել: Դատարանը, իհարկե, իմ օգտին որոշում չի կայացրել. ո՞նց կարող էր էդ ժամանակ Կենտրոնի դատարանը իմ օգտին որոշում կայացնել: Բայցեւայնպես, արձանագրվել է՝ ինչ են բերել, ինչ չեն բերել: Այդ բոլորը առգրավվել է եւ այսօր կա, որ մինչեւ հունիս եղել է անփաստաթուղթ վիճակ: Հուլիսից հետո արդեն հետին թվով փորձել են ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապահովեն նաեւ նաեւ մարտի 1-ի առավոտվա օպերացիայի իրավական հիմքը: Այս տեսանկյունից իմ եւ Հատուկ քննչականի տեսակետը գրեթե միանման է:

- Տիկին Սաֆարյան, երեկ մեղադրանք է առաջադրվել միայն Ալիկ Սարգսյանին, բայց հաղորդագրությունում բազմաթիվ անուններ կան: Այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ Գեւորգ Կոստանյանն ու Գեւորգ Մհերյանն են այդ բոլոր հրահանգները տվել Ալիկ Սարգսյանին: Ըստ ձեզ՝ ինչո՞ւ, օրինակ, Կոստանյանին մեղադրանք չի առաջադրվում: Էս մարդկանց անունները հրապարակելով՝ առանց նրանց կարգավիճակ տալու, արդյո՞ք նրանց հնարավորություն չի տրվում թաքնվել քննությունից կամ խոչընդոտել քննությանը:

- Ես չգիտեմ վարույթն իրականացնող մարմնի տակտիկան որն է, չեմ կարող ասել, որովհետեւ Մարտի 1-ի մայր գործից անջատված մասին բնականաբար քիչ եմ առնչվում. ճիշտ է՝ որոշակի հարցաքննությունների գնում, ներկայանում ենք, բայց քննության գաղտնիությունից ելնելով մենք չգիտենք, թե Հատուկ քննչական ծառայությունը ինչպիսի ընթացակարգ է սահմանել անձանց արարքների քրեաիրավական որակում տալու հարցում: Բայց գիտեմ մի բան, որ Ալիկ Սարգսյանը ամենաբարձր պաշտոնյաներից մեկն էր… Շատերը շատ բան կարող էին ասել, ի՞նչն էր պատճառը, որ ինքը գնացել է այդ կեղծիքներին:

Տպել
2909 դիտում

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ

Մոսկվայի օդանավակայաններում եղանակի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 40 թռիչք

Վրաստանում տրանսպորտը դեռ չի գործի. կաշխատեն կորոնավիրուսի 5%-ից ցածր ցուցանիշի դեպքում

Վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Facebook, Viber և WhatsApp հավելվածներում գործում են խարդախության սխեմաներ.Տեղեկատվության ստուգման կենտրոն

Կարբի գյուղի ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել. նա Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակված 450 մեքենա է սպասում

«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն

Թուրքիայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. զոհվել է անձնակազմի 2 անդամ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադարձել ևս 177 փախստական

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ

Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ ցրտելու է 17-20 աստիճանով, սպասվում է ձյուն, բուք, ցածր տեսանելիություն

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է կազմակերպվել

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիքի մարզում 30 մետր բարձրությամբ հսկայական դրոշ է տեղադրվել (տեսանյութ)

Վթար Երեւանի Մարշալ Բաբաջանյան փողոցում․ 15-ամյա վարորդն ու ուղեւորը հոսպիտալացվել են

Բագրավան գյուղի բակերից մեկում այրվել է 1200 հակ անասնակեր

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. 340 բեռնատար կա կուտակված

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ են սպասվում

Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավար

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք. գրանցվել է 5 մահ

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արցախի նախագահը՝ կապի ու հաղորդակցության խնդիրների մասին

Մինասյանը պետք է պատասխան տա. Արարատ Միրզոյանը՝ լրտեսության մեղադրանքի մասին

ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը

Ակնհայտ սուտ է. ԱԱԾ-ն հերքում է Միքայել Մինասյանի մեղադրանքներն Արարատ Միրզոյանի հասցեին

Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտների զարգացման համար ապետք է միավորվեն պետությունն ու ընկերությոնները

ԱՀ նախագահը ամերիկահայ վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

Արցախում 50 հազար ծառ կտնկվի «1 դոլար = 1 ծառ» բանաձևով

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Լարսը փակ է

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ

Հայաստանում առաջին անգամ կորոնավիրուսի սեքվենավորման փորձ է կատարվել

Մեր գյումրեցի տղան լավ է. պատգամավոր Նազելի Բաղդասարյանը տեսակցել է օրեր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողին

23-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

10 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ. հայ դպրոցականների՝ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայի ձեռքբերումները

Սահադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով անչափահաս է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. shamshyan.com