ՔԿ-ն վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Նա նշել է, որ պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան, ժամը 23։00-ի սահմաններում համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում եւ հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր:

Աննա Դանիբեկյանին արդեն թիկնապահ է տրամադրվել:

Իսկ 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է:

 
 
 
Տպել
859 դիտում

Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Կանայք կազմում են բնակչության կեսը, նրանք պետք է զբաղեցնեն որոշումներ կայացնող պաշտոններ․ Լենա Նազարյան

Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ՍԴ դատավորները հետևում են Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին

Ինչպես բարձրացնել կուսակցությունների թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը․ Արմեն Մազմանյան

Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը հրավիրվել է ԱԱԾ

Լոռու մարզի Սվերդլով բնակավայրի մի շարք թաղամասեր 1 ամիս է՝ ջուր չունեն. բնակիչ

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Աշոտ Ղուլյանն ու ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հարցեր

Կարող ենք պատասխանել բոլոր զրպարտանքներին, բայց գործով կատարվում է նախաքննություն եւ կսպասենք. Հանրապետական ծննդատուն

Արսեն Թորոսյանին նորից դատի են տվել. պահանջում են հերքում, ներողություն եւ մինչեւ 3 մլն դրամ փոխհատուցում

Հայ-վրացական սահմանով ՀՀ մտնող մեքենաները մաքսազերծվելու են Հյուսիսային ավտոմաքսատանը՝ անկախ բերվող երկրից. ՊԵԿ

Ջրօգտագործման ոլորտում կոռուպցիոն չարաշահումների քրգործերով պետությանը պատճառվել է 5,7 միլիարդ դրամի վնաս

ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու կասկածանքով կալանավորված Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականն ազատվել է աշխատանքից

«Փոխանցիր հեշտ, ստացիր արագ». ակցիա ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Ի՞նչ կարող է տալ Հայաստանին Երեւանի՝ Booking.com-ի ամենաթրենդային քաղաքների 10-նյակում հայտնվելը

Հարուցվել է քրգործ՝ Ավանում տեղի ունեցած կրակոցների դեպքի առթիվ. հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, 1 գնդակ

Պետք է փոխվեն հաստատված «խաղի կանոնները», երբ հաղթողը ստանում է ամեն ինչ․ մեկնարկել են խորհրդարանական լսումները