25-ամյա հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է

25-ամյա հարսին դանակահարած սկեսուրը ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: 

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:

Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն եւ ձերբակալվել:

Դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
1316 դիտում

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել են մի շարք հարցեր

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն

Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

Գագիկ Ծառուկյանը վաղը կայանալիք հանրահավաքից առաջ հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության

Առաջիկա օրերին ՀՀ 3 մարզերում եղանակը ցրտելու է, առանձին վայրերում սպասվում են տեղումներ

Գողթանիկ գյուղում վայրի արջի քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. օգնել են մասնագետները (լուսանկարներ)

Օժանդակություն ստանալու համար արցախցիները պետք է մինչեւ դեկտեմբերի 20-ը էլեկտրոնային դիմում ներկայացնեն

«Հայկական ժամանակը» փնտրում է լրագրողների

Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար

Ֆրանսիայի խորհրդարանի և՛ ստորին, և՛ վերին պալատների միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքը. ԱԳՆ

Ստեփանակերտում, Ասկերանի տարածքում կկատարվի չպայթած զինատեսակների վնասազերծում

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում մառախուղ է, Եղվարդ քաղաքում տեղում է թույլ ձյուն

Պատերազմի ընթացքում առաջնագիծ է մեկնել ՀՀ ԱԻՆ-ի 227 հոգանոց կամավորական խումբ․ Արմեն Փամբուխչյան

Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում

Զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

Արայիկ Հարությունյանը հերքում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ադրբեջանի գործողությունները նոր վտանգներ են ստեղծել. Արա Այվազյանի ելույթը՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը