Հայկական եկեղեցին ամենահինն է Սինգապուրում, ես ուզեցի անձամբ զգալ ձեր երկրի հմայքը. Լի Սյեն Լունը՝ ՀՀ վարչապետին

Գալիք տարում  նշվելու է Սինգապուրի հայկական եկեղեցու 150 ամյակը, որն ամենահին եկեղեցին է Սինգապուրում:

Այս մասին այսօր, Սինգապուրի եւ Հայաստանի կառավարական պատվիրակությունների միջեւ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:

«Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար:  Ձեր երկրի փորձը և հմայքը ուզեցի անձամբ զգալ: Մեր երկրները ջերմ կապեր ունեն: Սինգապուրում կա փոքրիկ աշխույժ հայկական համայնք, Սինգապուրում ունենք հայկական փողոց  եւ հայկական եկեղեցի: Բացի դա՝ մեր ազգային ծաղիկն աճեցվել է Սինգապուրում ծնված հայազգի մարդու կողմից»,-ասաց Լունը:

«Երախտապարտ ենք, որ հայկական նյութական եւ հոգեւոր ժառանգությունը Սինգապուրում նշում են ու պահպանում ամենայն հոգատարությամբ»,-ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լի Սյան Լունը խոսեց նաեւ Հայաստանի ու Սինգապուրի տարբերությունների ու նմանությունների մասին՝ նշելով, որ աշխարհագրորեն բոլորովին տարբեր երկրներ են, որոնք երկուսն էլ փոքր են, բայց մեծ ներուժ ունեն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փոխադարձ այցերի ընթացքում Հայաստանն ու Սինգապուրն արդեն մոտեցել են իրար և սա շատ լավ հենք է ստեղծում տուրիզմի զարգացման տեսանկյունից. «Ինչքան երկիրը հեռու է, այնքան հետաքրքիր է տուրիզմի համար: Ես շատ կցանկանամ, որ մեր երկրի մեծ թվով քաղաքացիներ լինեն Սինգապուրում և Սինգապուրից մեծ թվով քաղաքացիններ այցելեն Հայաստան»,-նշեց ՀՀ վարչապետը:

Տպել
2231 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան