Արարատում 31-ամյա տղամարդը, սղոցն ու դանակը ձեռքին, սպառնացել է կտրել ոստիկանների պարանոցը

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր Թաղամասի 35 շենքի 14 բնակարանում խառնաշփոթ վիճակ է և խնդրել է, որպեսզի նշված հասցե շտապ ոստիկան մոտենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ, 31-ամյա Վրեժ Գ.-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, բնակարանից տարօրինակ ձայներ է արձակել, ինչի կապացությամբ ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները բացելով բնակարանի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Վրեժ Գ.-ին, ում աջ ձեռքին եղել է սղոց, իսկ ձախ ձեռքին դանակ, որտեղ էլ նա սպառնացել է, որ ոստիկանների պարանոցը կտրելու է: Ոստիկանների և փրկարարների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, որը տևել է մոտ 3 ժամ, Վրեժ Գ.-ն, սղոցը թողնելով տանը, դանակով դուրս է եկել տնից:

Ոստիկաններն ու փրկարարները հետապնդելով նրան, հարևան շենքի դիմաց վնասազերծել են, ձեռքից խլելով դանակը: Աղբյուրի տեղեկություններով՝ Վրեժ Գ.- ն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Տպել
800 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է