Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին

Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամլո դիվանից, նորին Սրբությունը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայնքների նվազման խնդրի մասին, ինչպես նաև անդրադարձան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց սենատորին:

Տպել
257 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա