Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է. հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվողը անձը

30/09/2019 schedule17:08

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի  քննչական բաժնում ավարտվել է  ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է նույն գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող անձն ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2018 թվականի դեկտեմբերի 20-ին Թումանյանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել էր ապօրինի հատված 15 հատ ծառի կոճղ, իսկ 2019 թվականի հունվարի 11-ին Ստեփանավանի անտառպետության 5-րդ պահաբաժնում նույն պահաբաժնի անտառապահի կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված ևս 116 հատ ծառի կոճղ, որոնց կապակցությամբ կազմվել են անտառխախտման արձանագրություններ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ էին  ձեռք բերվել այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով ծառահատումներն իրականացվել են Լոռու մարզի բնակիչների կողմից՝ ծնված 1986, 1988, 1987 և 1984 թթ.:

Մասնավորապես պարզվել էր, որ  Լոռու մարզի նշված բնակիչները վառելափայտ վաճառելու նպատակով 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տարբեր անտառպետությունների տարածքներից, բենզասղոցի գործադրմամբ, ապօրինի հատել են ընդհանուր 131 հատ ծառ, դրանք մասնատելով՝ պատրաստել վառելափայտ, տեղափոխել, վաճառել՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի` 4. 920 000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  նրանցից մեկին՝ 1988 թ. ծնված տղամարդուն, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում գործով մեղադրյալներից մեկը՝ Լոռու մարզի՝ 1984 թ. ծնված բնակիչը, թաքնվում է քննությունից, ուստի նրա բացակայության պայմաններում որոշումներ են կայացվել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին ընտրելու և հետախուզում հայտարարելու մասին: Նրա  վերաբերյալ մասն անջատվել էր առանձին վարույթ և կատարվում էր նախաքննություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին Լոռու մարզի՝ 1984 թ. ծնված բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:

Նրա մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով, քննիչի որոշմամբ, կալանք է դրվել նրա անվամբ գրանցված անշարժ ու շարժական գույքի, ինչպես նաև բանկային հաշիվների վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
1120 դիտում

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա