Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային 23-րդ համագումարն (INCOSAI) ավարտեց. ընդունվեց Մոսկվայի հռչակագիրը

2019 թ. սեպտեմբերի 27-ին ք. Մոսկվայում անցկացվող բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային համագումարն (INCOSAI) ավարտեց իր աշխատանքները: Համագումարի աշխատանքներին մասնակցեցինբարձրագույն հաշվեքննիչ մարմիններիպատվիրակներ 169 երկրից:

Համագումարի ընթացքում Հաշվեքննիչ պալատի պատվիրակության ղեկավար, Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանըերկկողմ հանդիպում ունեցավ ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի հետ: Կողմերը ստորագրեցին համաձայնագիր 2020 թվականին «Ռուս-Հայկական համալսարանում» համատեղ հաշվեքննության վերաբերյալ:

Երկկողմ համագործակցության աշխատանքների քննարկման նպատակով Լ. Յոլյանը հանդիպում ունեցավ նաև ԲելառուսիՀանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմնի ղեկավար Լեոնիդ Անֆիմովի հետ: Հանդիպման ընթացքում Բելառուսայի հաշվեքննիչ մարմնի ղեկավարը արդյունավետ համագործակցության համար պարգևատրեց Հաշվեքննիչ պալատի նախագահԼ. Յոլյանին Բելառուսի Հանրապետության բարձրագույն հաշվեքննիչ մարմնի 100 ամյակի անվանական հուշամեդալով:

Հաշվեքննիչ պալատի նախագահը INCOSAI համագումարի տարբեր համագործակցային հարթակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Քուվեյթի և մի շարք այլ երկրների՝ իր գործընկերների հետ:

Համագումարի արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Մոսկվայի հռչակագիրը, որն ամբողջ աշխարհում բարձրագույն հաշվեքննիչ մարմինների համար կլինի առաջիկա տարիների հիմնական օրակարգը:

Հռչակագիրի հիմքում ընկած են զարգացման հետևյալ սկզբունքները.

  • Անկախ արտաքին պետական հաշվեքննության ապահովում կայուն զարգացման նպատակների և դրանց ազգային մակարդակում սահմանված նպատակների իրագործման նկատմամբ,
  • Տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունների արդյուանվետ կիրառում,
  • Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների աշխատանքների նշանակալիության բարձրացում՝ պետական կառավարման ոլորտում հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման համար:

Համագումարի ավարտին ընտրվեց INTOSAI կառավարման խորհրդի կազմը, որն առաջիկա երեք տարին կղեկավարի ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ա. Կուդրինը: Համագումարը որոշեց հաջորդ համագումարը անցկացնել 2022թ. Բրազիլիայում:

Տպել
264 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է