Գեղամ Պետրոսյանը նախկին ոստիկանապետին առաջադրված մեղադրանքում իրեն առնչվող դրվագներով հարցաքննության չի կանչվել

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող, ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում իրեն առնչվող դրվագներով հարցաքննության չի կանչվել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։

Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 25-ին մեղադրանք էր առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու եւ հանցագործությունը պարտակելու համար։ ՀՔԾ-ի տարածած այս հաղորդագրության մեջ բազմիցս հիշատակվում է նաեւ Գեղամ Պետրոսյանի անունը՝ մասնավորապես մարտիմեկյան իրադարձություններից հետո այդ դեպքերի ժամանակ կրակված մոտ 1000 պարկուճները փոխելու դրվագներում։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ 2008 թվականի հուլիսի 2-ից հետո ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը եւ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ԶՈՒ ապօրինի մասնակցության, նրանց կողմից հրազենի կիրառման նախապես չխոստացված պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել ԶՈՒ ներգրավվածությունը հերքելու, նրանց կողմից կատարված գործողությունները ոստիկանության զորքերին վերագրելու նպատակով զրուցել ենթակա անձնակազմի հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել ԶՈՒ ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Կոստանյանի եւ Մհերյանի տված ցուցումները կատարելու ընթացքում Գեղամ Պետրոսյանը ՀՔԾ-ում հաճախակի հանդիպել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, վերջինս էլ Պետրոսյանին հայտնել է, որ անհրաժեշտ է դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Գեղամ Պետրոսյանը նշված հանձնարարությունը ստանալուց հետո այն իր հերթին հանձնարարել է ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանին:

Վերջինս ՀՀ ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողների հետ ոստիկանության զորքերի՝ Արարատի մարզում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Կրակված փամփուշտների պարկուճները հավաքելուց հետո Բագրատ Խաչատրյանը, Գեղամ Պետրոսյանի հանձնարարությամբ, դրանք տարել է ՀՔԾ եւ հանձնել քննիչ Արմեն Հակոբյանին:

Բացի այդ, մինչ կեղծված ապացույցը քրեական գործին կցելը՝ Վահագն Հարությունյանը հանդիպել է Գեղամ Պետրոսյանի հետ, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով փոխարինելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո կազմակերպել է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կանխման ժամանակ ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի անձնակազմի կողմից անգնդակ փամփուշտներով հրազեն գործադրելու փաստով արդեն իսկ անցկացված ծառայողական քննության նյութերը, մասնավորապես՝ զեկուցագրերն ու վերջնական որոշումը քննչական խմբի առանձին քննիչների եւ ոստիկանության ծառայողների կողմից փոխելու գործողությունները:

Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ, ըստ էության, հաղորդագրության այս դրվագներին առհասարակ որեւէ նշանակություն չի տալիս:

«Երբ մեզ հանկարծ կհրավիրեն հարցաքննության ու կասեն՝ մենք այդպիսի բան ենք գրել, եւ դրա հիմքերը հանդիսանում են այսինչ աղբյուրները, այդ ժամանակ ես իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Բայց սրա կապակցությամբ ոչինչ չեմ ուզում ասել եւ հաղորդագրությանն առհասարակ նշանակություն չեմ տալիս, ՀՔԾ-ն ավելի լավ կիմանա՝ ինքն ինչ է գրել»,- ասաց Գեւորգյանը՝ մեկնաբանելով, թե այս հաղորդագրության հատվածները հագուստների համար գծվող ձեւաչափերի՝ շաբլոնների պես են.

«Շաբլոն է սա, հագուստները կարելու համար ձեւաչափեր կան, գծում են ու դրանով սկսում հազարավոր հագուստներ կարել։ Դրել են ու ում հասնում, ում հարմար են գտնում՝ մեղադրում են, ում չէ՝ առայժմ սպասում են։ Կանցնի՝ կանցնի, չի անցնի՝ չի անցնի։ Այն, ինչ գրել են, Գեղամ Պետրոսյանին վերաբերող որեւէ փաստական տվյալ իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապված գոյություն չունի»։

Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ Գեղամ Պետրոսյանն իր հետ երբեւէ խոսե՞լ է պարկուճները փոխելու, կեղծ ցուցմունքներ տալու՝ Վահագն Հարությունյանի հրահանգների մասին։ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ դրանց վերաբերյալ Գեղամ Պետրոսյանն իրեն բացարձակ ոչինչ չի ասել:

«Իսկ եթե պարկուճները փոխելու հետ կապված մեղադրանքներ կլինեն, նոր դիրքորոշում կարտահայտենք։ Մենք մարդու այն տեսակն ենք եւ այնպիսի դիրքորոշում ենք արտահայտում, որ հանկարծ ու հանկարծ չընկնենք այդ ձեւակերպումների հետեւից»։

Ինչ վերաբերում է Գեղամ Պետրոսյանի եւ Վահագն Հարությունյանի հանդիպումներին՝ Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ իր պաշտպանյալի հետ այդպիսի հարցադրումներ չեն ունեցել, չեն քննարկել, որովհետեւ նման մեղադրանք չի եղել:

«Պարոն Պետրոսյանի նկատմամբ մեղադրանքը եղել է Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ կապված, ես էլ արդեն հազար ու մի տեսակ անհերքելի ապացույցներ եմ բերել, որ այդպիսի դեպք տեղի չի ունեցել, ոչ թե Պետրոսյանը այդպիսի արարք չի կատարել, այլ նման դեպք իրականության մեջ տեղի չի ունեցել, եւ պատահական չէր, որ իր կալանքի ժամկետը չերկարացվեց եւ ինքն ազատ արձակվեց ստորագրությամբ։ Հետեւաբար, հաղորդագրության մեջ առկա ձեւակերպումներին ես ուշադրություն չեմ դարձնում, նույն խորհուրդը տվել են նաեւ Գեղամ Պետրոսյանին։ Երբ մեղադրանք կլինի, դիրքորոշում կհայտնենք։ Իսկ ժամանակից շուտ, կարծում եմ, այնքան էլ ողջամիտ չէ»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այս մեղադրանքում առկա դրվագներով հարցաքննության չկանչվելուն՝ պաշտպան Վաղարշակ Գեւորգյանն ասաց, որ Գեղամ Պետրոսյանը մինչ օրս հաղորդագրության մեջ առկա հարցադրումներով ՀՔԾ չի հրավիրվել եւ, ըստ այդմ, ակնկալվող պատասխաններ չեն եղել։

Տպել
3265 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին