Հայաստանում ֆրանսիական դպրոցը պետք է լինի 100%-ով հայկական և 100%-ով՝ ֆրանսիական. դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրա կառավարման օրոք հայ-ֆրանսիական հարաբերություններն աննախադեպ վերելք են ապրել։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն իր խոսքում կարևորել է Հայաստանում ֆրանսիական դպրոցի դերը՝ փոքր-ինչ ձևափոխելով Շառլ Ազնավուրի հայտնի արտահայտություններից մեկը և նշել, որ դպրոցը պետք է լինի 100%-ով հայկական և 100%-ով՝ ֆրանսիական։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման և այնտեղ նոր ծրագրերի իրականացման հարցը, ինչպես նաև «ԵՄ-ն՝ նորարարությունների համար» ծրագրի շրջանակում «ԹՈՒՄՈ»-ի ծրագրի և Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության ուղղությունները։ Հիշեցնենք, որ այդ ծրագրի նպատակը բարձրագույն կրթության համար «ԹՈՒՄՈ» կենտրոնի ստեղծումն է, որի ենթակառուցվածքներն օգտագործվելու են տարբեր բուհերի ուսանողների կողմից իրենց գիտական և փորձարարական ծրագրերի իրականացման նպատակով։

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև նախարարի՝ առաջիկայում սպասվող այցը Փարիզ և այնտեղ նախատեսվող հանդիպումների օրակարգը։ 

 

Տպել
483 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա