Բացահայտվել են Ջերմուկի նախկին քաղաքապետի ապօրինությունները. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

01/10/2019 schedule20:51

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մասնագետների կողմից Ջերմուկի համայնքապետարանում իրականացված ուսումնասիրության նյութերի հաշվետվության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման եւ Վայոց ձորի մարզային վարչությունների ու Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով պարզվել են Ջերմուկ համայնքի ղեկավարի ապօրինությունները: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Մասնավորապես, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները եւ դրանք օգտագործելով համայնքի եւ պետության օրինական շահերին հակառակ՝ 2006 թվականին կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք՝ իբր Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին օդանավակայանի տարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի կազմում: Դրա հիման վրա ստանալով համայնքի ավագանու համաձայնությունը՝ 60 հա մակերեսով նշված հողատարածքը ներկայացրել է աճուրդի, ինչից հետո չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների կարգը եւ ձեւական աճուրդ կազմակերպելով՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորի որդուն օտարել է 486.000.000 դրամ կադաստրային արժեքի 30 տոկոսով՝ 153.300.000 դրամով:

Բացի այդ, նախապատրաստված նյութերով պարզվել է նաեւ, որ 2018-2019 թվականներին Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտվելով տեխնիկական հսկողություն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինության անգործությունից, Ջերմուկ համայնքի Հեր-Հեր գյուղի փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերության տնօրինությունը նախագծով եւ նախահաշիվ-ծավալաթերթով նախատեսված աշխատանքները կատարել է մասնակի եւ կազմելով իրականությանը չհամապատասխանող կեղծ կատարողական ակտեր՝ համայնքի ֆինանսական միջոցներից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափի՝ 1.450.000 դրամ:

Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
1319 դիտում

Հոկտեմբերի 21-ի ժամը 15․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 124 դեպք. ոստիկանություն

Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների հետ

Ձեռքբերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի հետևանքով. Զոհրաբ Մնացականյան

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

«Ինձ բան չի եղել, մի քիչ ասկոլկաներս էին հնացել, թարմացրի». Սասուն Միքայելյանին այսօր կրկին վիրահատել են

6 ամսով կարգելվի թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ․ Կառավարությունն ընդունեց որոշումը

ԼՂ հարցն այս փուլում չունի դիվանագիտական լուծում. վարչապետը ՏԻՄ ղեկավարներին կոչ է անում ձեւավորել կամավորական ջոկատներ

Արցախի նախագահի հրամանագրով Մենուա Հովհաննիսյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Ադրբեջանական վայրագությունները ուղեկցվում են մշակութային արժեքների դեմ հարձակումներով․ ԱՀ ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

Կորոնավիրուսային արգելք. հայ ձյուդոիստները բաց կթողնեն «Մեծ սաղավարտի» կարևոր մրցաշարը

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 62 զինծառայողի անուն

Ահաբեկիչ վարձկաններ են տեղափոխվել տարածաշրջան. ցավոք, տարածաշրջանի երկրները բավարար չափով չեն արձագանքում. վարչապետ

Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առանձին քննարկել է կրակի դադարեցման հետ կապված անհետաձգելի հարցեր

Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահները

Խոցվել է ադրբեջանական եւս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա. թշնամու կորուստները՝ ամփոփ

Հոկտեմբերի 22-ին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ

«Թուրքիան փուչիկ է՝ տեռորով ու ագրեսիայով լի, պայթեցրեք այն»․ նոր նախաձեռնություն սոցցանցերում

Ռազմարդյունաբերական կոմիտեն այս օրերին աշխատում է 24/7 ռեժիմով. նախարարն այցելել է ընկերություններ

Ամեն կառույցի թեկուզ մեկ րոպե լռությունը հերթական զոհն է սահմանին․ ակցիա՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան մոտ

Հայրենիքի պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից