ՀՀ ԱԳՆ-ն ծավալուն բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ․ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծավալուն բանակցություններ է վարում Ավստրալիայում ՀՀ դեսպանություն բացելու ուղղությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցին:

«Այս հարցը մեր օրակարգում որոշ ժամանակ արդեն գտնվում է, եւ մենք բավական ծավալուն բանակցությունների մեջ ենք: Մեր նպատակն է Ավստրալիայում դեսպանություն ունենալը, եւ մենք շարժվում ենք՝ ըստ գերակայությունների: Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկի մեջ է, սակայն, որպեսզի ավելի հստակ արտահայտենք մեր նպատակների ժամանակացույցը, մեզ անհրաժեշտ է ավարտել որոշ բանակցություններ մեր գործընկերների հետ, որպեսզի մենք կարողանանք ողջամիտ ծրագիր ունենալ՝ դեսպանությունը բացելու համար: Մեր նպատակն է՝ որքան հնարավոր է արագ դա անել»,- ասաց նա։

Նախարարը դեսպանություն բացելու վերաբերյալ ժամկետներ դեռեւս չնշեց:

Տպել
427 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա