ՀՀ-ն Գերմանիայից մոտ 11 մլն եվրոյի դրամաշնորհ կստանա տարբեր ծրագրերի համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը նշեց՝ խոսքը թե՛ դրամաշնորհ, թե՛ վարկ ստանալու մասին է:

«Ըստ համաձայնագրի` ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար՝

«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 750 հազար եվրո ֆինանսական օժանդակություն,

«Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 2 մլն 700 հազար եվրո ֆինանսական օժանդակություն,

«Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչեւ 2 մլն եվրո ֆինանսական օժանդակություն,

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5 մլն 338 հազար 139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,

«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչեւ 20 մլն եվրո գումարի չափով վարկ:

Համաձայնագիրը շրջանակային է, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի»,- նշված է հիմնավորման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գերմանական կողմի համաֆինանսավորումը գյուղեր կհասնի 2020 թվականի սկզբին։

«Արդեն հունվարից գյուղացիական տնտեսությունները կկարողանան ձեռք բերել ապահովագրական փաթեթները, որի ուղիղ կեսը համաֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Այսինքն` գյուղացիները կստանան 10 տոկոս զեղչ»,- ասաց վարչապետը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հիշեցրեց, որ համաֆինանսավորումն ավելի բարձր կլինի այն հողերում, որոնք ռիսկային են համարվում, կամ այն դեպքերում, երբ գյուղացին կապահովագրի միաժամանակ մի քանի ռիսկերից։

Համաձայնագիրը վերջնականապես պետք է հաստատվի ԱԺ-ում քննարկվելուց հետո։

Տպել
843 դիտում

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արարատի մարզի 2 համայնքում

Վարչապետը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Կոտայքում և Շիրակում

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Լաչինի միջանցքի, անհետ կորածների, գերիների ու այլ հարցերի մասին հեռախոսազրույցներ են ունեցել Փաշինյանն ու Պուտինը

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան

ԵՄ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում ապօրինության եւ Ղարաբաղում միջամտության համար

ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան․ Գնել Սանոսյան

Գյումրիում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. ռուսական կողմը քննություն է սկսել

Հրդեհ է բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի երկհարկանի տներից մեկի նկուղում․ ԱԻՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսսը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. РИА Новости

Վայոց ձորի մարզի 7 համայնքում իրականացվում է սուբվենցիոն 27 ծրագիր

Երիտասարդներն ուժեղ էին փորձառուներից. ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Վերսկսվել են Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել․ մանրամասներ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Զառիթափ համայնքի սահմանամերձ Սերս բնակավայրում իրականացվում են գիշերային լուսավորության կառուցման աշխատանքներ

«Ալաշկերտը» հաղթեց առաջատարին, «Վանն» ուժեղ գտնվեց «Շիրակից»