Սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու. վարչապետը` WCIT 2019-ի մասին

Կիրակի օրը՝ ոչ պաշտոնապես, երկուշաբթի՝ պաշտոնապես, Հայաստանում սկսվում է Համաշխարհային տեղեկատվական կոնգրեսը. սա մեծամասշտաբ իրադարձություն է, 2000-ից ավելի հյուրեր ենք ունենալու, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Այս մասին այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարեւոր իրադարձություն է՝ Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա եւս մեկ անգամ ի ցույց դնելու եւ նոր խթան տալու տեխնոլոգիական զարգացմանը»,- ասաց նա:

Վարչապետը համոզված է, որ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն համապատասխան միջոցներ են ձեռնարկել, կառավարությունը, աշխատակազմը, նախարարությունները եւս պատրաստ են՝ միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Կոնգրեսի մեկնարկն ազդարարվելու է կիրակի օրը երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով:

«Բավական տպավորիչ, խոստումնալից համերգ է լինելու հրապարակում, դրանով ազդարարվելու է միջոցառման բացումը: Արհեստական բանականությամբ շարականների կատարումներ են լինելու: Արհեստական բանականության կողմից մշակված եւ գրված երաժշտություն ենք լսելու»,- ասաց Ավինյանը:

Արձագանքելով Ավինյանին՝ վարչապետն ասաց. «Ակնհայտ է դառնում, որ շարունակելու ենք լինել համաշխարհային ուշադրության կենտրոնում, այնպես որ ժպտացեք, որովհետեւ մեզ նկարահանում են»:

Տպել
6552 դիտում

Բողոքի ակցիա Գյումրու լոկոմոտիվային դեպոյում. մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվի նաեւ վաղը

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոհինջա ժողովրդի առաջնորդ, նախորդ տարվա «Ավրորա»-ի մրցանակակիր Չո Լա Աունի հետ

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվել է վագոն-տնակ

Սիրիայի հյուսիսում հրադադարից հետո 120կմ շառավղով տարածքը կանցնի Թուրքիայի վերահսկողության տակ

Յուրաքանչյուր զոհվածի հիշատակին՝ մեկ սոսենի. Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Անցկացվել են մարտական պատրաստության համալիր պարապմունքներ

1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ Նիկոլ Փաշինյան

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կա 2 տուժած

Ա. Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետդումայի նախագահներին

Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ա. Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, իսկ Ա. Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

«Վանաձորի օր» տոնակատարության ծրագիրը պատրաստ է. «Գաթա բենդ», Արամ MP3, հրավառություն

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան. վարչապետ

74-ամյա Եվգենի Պետրոսյանը մարզվում է 30-ամյա սիրելիին դուր գալու համար (տեսանյութ)

Նախարարների աշխատավարձ-պարգեւավճարը կկազմի 1.5 մլն դրամ, փոխնախարարներինը՝ 1 մլն դրամ. Կարապետյան