Զինված հարձակում Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու ծեծել հարձակվողներին

03/10/2019 schedule16:40

Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 2-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ 25-ամյա Էմմա Հ.-ն է:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչեւ 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Բունիաթյան փողոցում Էմմա Հ.-ի տան պատից ձայն են տվել եւ վերջինս դուրս է եկել բակ, որտեղ 30-40 տարեկան իրեն անծանոթ 2 տղամարդիկ իրենից հարցրել են, թե արդյոք իրենց տան դիմացի հողամասը վաճառվում է:

Այդ ընթացքում Էմմա Հ.-ին անծանոթ տղամարդկանցից մեկն ատրճանակով մոտեցել է իրեն, հայհոյանքներ տեղացել ու ասել, որ իրենք գիտեն, թե որտեղ է գտնվում չհրկիզվող պահարանը իրենց տանը ու փորձել են հարձակվել Էմմա Հ.-ի վրա:

Վերջինս կարողացել է դիմադրություն ցույց տալ եւ ատրճանակը խլել է նրա ձեռքից եւ այդ ատրճանակով խփել է իրեն հարձակվողի գլխին, որը հավասարակշռությունը կորցրել եւ ընկել է:

Հանցակից ընկերը, տեսնելով կատարվածը, մոտեցել է Էմմա Հ.-ին եւ միմյանց միջեւ սկսվել է քաշքշուկ: Քաշքշուկի ընթացքում մեկ այլ տղամարդ մտել է Էմմա Հ.-ի տուն եւ գետնին ընկած ընկերոջը տարել: Երբ քաշքշուկն ավարտվել է, Էմմա Հ.-ն մտել է տուն, իսկ նրա հետ վիճաբանող տղամարդը, հետապնդելով նրան, տան մոտ տեղադրված ծաղկամանով փորձել է հարվածել Էմմային, սակայն այն դիպել է պատից կախված սրբապատկերին, որից հետո անկոչ հյուրերը դիմել են փախուստի: Ոստիկաններին եւ քննիչներին Էմմա Հ.-ն հայտնել է, որ իր բնակարանից ոչինչ չեն գողացել, քանի որ իր շնորհիվ հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու եւ կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ:

Տպել
8544 դիտում

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի