Ոստիկանության պետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

03/10/2019 schedule21:15

ՀՀ ոստիկանությունում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մայրաքաղաքի և մարզերի տարածքային վարչությունների ենթակա բաժինների ղեկավար կազմն ու օպերատիվ գործունեություն իրականացնող ոստիկանության ծառայողներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը ներկայացրեց քննարկվելիք հարցերը։ Նա նշեց, որ երկրի տնտեսական զարգացման հետ ուղիղ առնչություն ունեն հանցագործությունների և հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումներն ու դրանց դեմ արդյունավետ պայքարը։ Նա հորդորեց ակտիվացնել կոռուպցիոն բնույթի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման աշխատանքները։

Խոսելով ոստիկանությունում կադրային քաղաքականության մասին՝ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրեց, որ առաջ են քաշվելու մասնագիտական և մարդկային բարձր ցուցանիշներ ու հատկանիշներ ունեցող, գրագետ ոստիկանության ծառայողները՝ այս կապակցությամբ նշելով նաև, որ պետք է ձևական բնույթ չկրեն ծառայողական պարապմունքները, ոստիկանը մշտապես պետք է զբաղվի ինքնակրթությամբ։

Արման Սարգսյանը հորդորեց սերտ համագործակցել իրավապահ մյուս կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

Դիմելով ծառայությունների ղեկավարներին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը անդրադարձավ նաև անձնակազմի ծանրաբեռնվածության հարցին։ Նա ղեկավար կազմին հորդորեց աշխատանքը կազմակերպել այնպես, որ անհարկի չվատնվեն ուժերը։

Խորհրդակցությանը քննարկվեց նաև օպերատիվ գործունեություն իրականացնող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության, պարգևավճարների անկողմնակալ բաշխման, ոստիկանների կարգապահության և օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ խնդիրներ։

Արման Սարգսյանը շնորհավորեց ներկաներին քրեական հետախույզի մասնագիտական տոնի առթիվ, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն և վստահեցրեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը իր առջև դրված ցանկացած խնդիր պատվով կկատարի ի փառս Հայաստանի Հանրապետության»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տպել
491 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է