Ձմեռը որ եկավ, կամ պետք է գյուղովի գնան դատվեն, կամ արտագաղթեն. Տաշտունի վարչական ղեկավար մտահոգվում է բնակիչների համար

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Տաշտուն բնակավայրում տարիների ընթացքում բնակչության թիվը զգալիորեն նվազել է: Բնակավայրում ներկայումս 22 տնտեսություն է մնացել՝  60 բնակչով, մինչդեռ մի քանի տարի առաջ 162 տնտեսություն կար գյուղում: Լրագրողների հետ զրույցում հայտնեց Տաշտունի վարչական ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը:

Արդեն 3-րդ տարին է, ինչ գյուղի դպրոցը փակ է: Դպրոցահասակ երեխաների ընտանիքները տարիների ընթացքում հեռացել են գյուղից: Այսօր արդեն Տաշտունը դպրոցահասակ երեխա չունի: 2016 թվականին դպրոցի վերջին շրջանավարտը գյուղապետի տղան էր: Նա գյուղի դպրոցի միակ աշակերտն էր. «Իմ տղան տարիներ շարունակ մենակ է դպրոց գնացել, ես էլ հնարավորություն ունեի դուրս գալ գյուղից, մանավանդ, որ 9 տարի իմ երեխեն մենակ է դպրոց գնացել, 2001-ին ընտանիքով տեղափոխվել ենք այստեղ: Գյուղապահպանության խնդիր կա այսօր, որ պայմաններ լինեն, երիտասարդները մնան, աշխատեն, դպրոց ու մանկապարտեզ լինի, ներգաղթ լինի»:

Տաշտունում գյուղատնտեսությամբ  քչերն են զբաղվում: Վարչական ղեկավարն ասում է՝ ծուլացել է ժողովուրդը. «Մարդիկ չեն ուզում աշխատել կամ ուզում են քիչ աշխատեն, բայց լավ ապրեն, այսինքն դա մենակ մեր մոտ չէ, էս խնդիրը բոլոր տեղերում էլ նույնն է»:

Տաշտունում, ինչպես հարակից Լիճք բնակավայրում, որքան ցրտերը մոտենում են, այնքան բնակիչները խուճապի են մատնվում: Բնակարանները տաքացնել է պետք, բայց ոչ գազ ունեն, ոչ էլ անտառից են թույլատրում օգտվել. «Ոչ ես, ոչ էլ ոչ մի բնակիչ կողմնակից չենք անտառ հատելուն, դա տանջանք է, մենք «Արեւիք» ազգային պարկի տնօրենի հետ էլ քննարկում արեցինք, որ արեւային պանելներ տեղադրեն կամ այլ բան անենք… անտառից փայտ բերելը տանջանք է, մենք կողմ էլ չենք, ուղղակի այլընտրանք չկա, էս 22 տնտեսությունը փաստի առաջ է կանգնել: Ագարակի կամ Քաջարանի կոմբինատը հզոր կազմակերպություն է, եթե այս 22 տնտեսությանը ինչ-որ քանակի անվճար հոսանք տան, որ էս մարդիկ անտառից չօգտվեն, հաստատ չեն օգտվի: Էդ որոշակի քանակը, որ ասում եմ, կոմբինատների 1 ժամվա ծախսն էլ չի կազմի»,- խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում վարչական ղեկավարն ու շարունակում. «Ձմեռը որ եկավ, կամ պետք է գյուղովի գնան դատվեն, կամ պետք է մնացած էս տնտեսություններն էլ արտագաղթեն: Խնդիրը համայնքապետին ենք ներկայացրել թե՛ անցած տարի, թե՛ այս տարի, բայց համայնքապետին էլ չեն թույլ տալիս: Նախորդ տարիներին գոնե թողնում էին թափուկից օգտվել, բայց հիմա դա էլ են արգելել, թույլ տրված տեղերում էլ թափուկ չկա: Այն վայրերում, որտեղ թափուկ էլ մնացել է, անանցանելի է, այնտեղ հնարավոր չէ հասնել: Իմ կարծիքով էս 22 տնտեսության տաքացման խնդիրը կարող է լուծել միայն կոմբինատը, թող  1000-2000 կիլովատ տարեկան անվճար հոսանք տան, ամենավատ ու բարձրադիր գյուղերն են Լիճքն ու Տաշտունը, այստեղ ապրելը շատ դժվար է, 6-7 ամիս ռեգուլյար ձմեռ է, ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրա ենք… բուժկետ էլ չունենք, շտապօգնությունն էլ մինչեւ Մեղրիից գալիս ա….»:

Տպել
2048 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին