Պոլսի հայոց պատրիարքարանը չի բողոքարկի Թուրքիայի պարտադրած սահմանափակումը

04/10/2019 schedule10:55

Նախօրեին Պոլսի հայոց պատրիարքարանում տեղի է ունեցել նախաձեռնարկ մարմնի անդամների և հիմնադրամների ղեկավարների նիստը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել չբողոքարկել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից սեպտեմբերի 23-ին պատրիարքարան ուղարկված նոր կանոնագիրը։ Նշենք, որ պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար կանոնագրի (կանոնադրության) մեջ սահմանված նոր պայմաններից խնդրահարույցն արտասահմանաբնակ թեկնածուների առաջադրման արգելքն է։

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, նիստից հետո նախաձեռնարկ մարմնի կողմից արվել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած քննարկմանը ներկա գտնվող բոլոր հիմնադրամների ներկայացուցիչները կանոնագրի վերաբերյալ կարծիք հայտնեցին, ընթերցվեց հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Այնուհետ անցկացվեց քվեարկություն, որի արդյունքում ձայները կիսվեցին։ Ապա ընդլայնված կազմով անցկացված քննարկման ընթացքում հիմք ընդունելով մեծամասնության կարծիքը՝ որոշում կայացվեց պատրիարքի ընտրությանը գնալ կանոնադրությամբ առաջարկվող պայմաններով»։

Այսպիսով՝ փաստացիորեն Պոլսո հայոց պատրիարքարանը որոշեց չբողոքարկել Թուրքիայի ՆԳՆ-ի կողմից պարտադրված սահմանափակումը։ Ստացվում է, որ, ըստ նոր կանոնադրության պայմանների, Պոլսի պատրիարքի աթոռի համար պայքարող թեկնածուների թիվը խիստ կրճատվում է։

Տպել
238 դիտում

Լոռու մարզի որոշ հասցեներում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Զ. Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է պարտավորությունների համաչափության հարցը

Հոկտեմբերի 26-ին բոլորով գնում ենք «Դբա լավը». Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Վանաձոր

Իսկապես ապշեցուցիչ է. Սերժ Թանկյանն Էրդողանին նմանեցրել է Հիտլերի հետ (լուսանկար)

Հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել. նախարարություն

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից անչափահաս երեխայի վրաերթի ենթարկելու վերաբերյալ հրապարակումները

Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո երեկ տեղափոխվել է ՔԿՀ

Տնտեսական հանձնաժողովում այսօր նախատեսված է գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի քննարկումը

Արմեն Սարգսյանի հրավերով աշխարհահռչակ «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Փրկարարները Կապան քաղաքում հայտնաբերված օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Ցեղասպանության թանգարան այցելելը շատ հուզիչ էր. Քարդաշյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանը 3 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունից

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել. դժգոհում են ֆինանսավորման պակասից

«Հայելի» ակումբի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեւանի աղբահանության հիմնարկի բաժիններից մեկի պետը դուրս է գալիս աշխատանքից

Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ-ի և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ