Ֆաբրիկային անհրաժեշտ է շուրջ 100 կարող բանվորուհի. Վանաձորում մեկնարկել է աշխատանքի տոնավաճառը

Վանաձորի Հայքի հրապարակում այսօր մեկնարկել է աշխատանքի տոնավաճառը: Այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող 30 գործատու, որոնց կողմից ներկայացվում է 498 եւ ավելի թափուր աշխատատեղ:

ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Արա Առաքելյանն ասաց, որ աշխատատեղերը տարբեր են՝ թեթեւ արդյունաբերությունից մինչեւ առողջապահություն ու սպասարկում. «Աշխատատեղերի բնույթը եւս բազմազան է: Կարիք կա ոչ միայն բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցների, այլ նաեւ բանվորական մասնագիտությունների առումով: Գերակշռող մասը առողջապահության ոլորտն է»:

Արա Առաքելյանի խոսքով՝ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է 4682 աշխատանք փնտրող, որոնցից գործազուրկ են 4434-ը. «Տարեսկզբից մինչ այս պահը աշխատանքի ենք տեղավորել 357 անձի, իսկ մարզի կտրվածքով՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, աշխատանք փնտրողների թիվը կազմում է 10 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ աճել է 5.6 տոկոսով»:

Կենտրոնի պատասխանատուի խոսքով՝ նախորդ տարվա աշխատանքի տոնավաճառից հետո աշխատանքի է տեղավորվել 95 անձ: Առաքելյանը հույս ունի, որ այս տարի ավելի մեծ թվով քաղաքացիներ կկարողանան աշխատանքի տեղավորրվել:

Աշխատանքի տոնավաճառի ժամանակ կիրականացվեն նաեւ պանելային քննարկումներ, սեմինար-քննարկումներ, մոտիվացիոն զրույցներ ու վարպետաց երեք դասեր:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խոսելով միջոցառման կազմակերպման կարեւորությունից, հայտնեց, որ այն արատավոր երեւույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, այսօր իսպառ վերացել են: «Այժմ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածում աշխատանքի տեղակվորման միակ կարեւոր պայմանը կրթությունն է, համապատասխան գիտելիքները եւ հմտությունները»,- ասաց նա՝ աշխատանք փնտրողներին կոչ անելով ստեղծել սեփական փոքր բիզնեսը՝ շեշտադրում կատարելով հատկապես ներկայում պահանջարկված հատկապես զբսաշրջության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների վրա:

Վանաձորի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության բնագավառի (բացառությամբ բժշկական խնամքի եւ մանկաբարձության), սպասարկման ոլորտի աշխատողների, բնակարանային կոմունալ տնտեսությունների եւ առեւտրի ոլորտի մասնագետների, մշակման արդյունաբերության բանվորների պահանջարկը:

Տոնավաճառին ներկա էին նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները: Տոնավաճառի ավարտին մարզի ղեկավարը ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ իր աշխատասենյակում զրույց ունեցավ նախարարության ներկայացուցիչների հետ:

Տոնավաճառին մասնակցած շինարարական կազմակերպություններից մեկին, օրինակ, անհրաժեշտ է 10 հյուսն ու նույնքան եռակցող: Պահանջված են նաեւ կարող բանվորուհիները: Միայն Վանաձորի խոշոր կարի ֆաբրիկաներից մեկին շուրջ 100 կարող բանվորուհի է պետք: Մաքրուհիները, մատուցողներն ու խոհարարները Վանաձորում եւս պահանջված են: Տոնավաճառին մասնակցել են նաեւ պետական ու մասնավոր հիմնարկերը, առողջապահական կենտրոններն ու կրթական հաստատությունները: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի  Վանաձորի բժշկական կենտրոնը եւս մասնակցել է տոնավաճառին:

Տպել
3791 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա