Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ անվանակարգերում մրցույթ այս տարի չի եղել. մոտեցումները փոխվել են

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ»  անվանակարգերում ավանդական մրցույթն այս տարի չի անցկացվել: Ուսուցչի տոնին ընդառաջ՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ( ԿԳՄՍՆ) մանկավարժներին պարգեւատրելու նոր սկզբունքներ եւ չափորոշիչներ է մշակել:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհի ավելի քան 100 երկրում պաշտոնապես կնշվի Ուսուցչի օրը: Դրա նախօրյակին՝ այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ: Ինչպես տեղեկացանք ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից, ուսուցիչների, նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակների եւ տնօրենների պարգեւատրումը տեղի կունենա այդ միջոցառման ընթացքում, սակայն արարողությունը նախորդ տարիների նման չի լինելու:

Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի խոսքով՝ մրցույթի կարգը փոփոխվել է, քանի որ նոր ընտրված սկզբունքներն ավելի լավն են եւ օբյեկտիվ: Այս տարվա նորություններից է այն, որ պարգեւներ կստանան բոլոր մարզերից տնօրեններ եւ մանկավարժներ, ինչը նախորդ տարիներին չի եղել:

Կամավոսյանի փոխանցմամբ՝ ուսուցիչներին, դաստիարակներին ու տնօրեններին պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ մի շարք անակնկալներ են սպասվում: Դրանք նախապես բացահայտել նա չցանկացավ:

Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ուսուցչի համաշխարհային օրն առաջին անգամ Հայաստանում նշվել է 2001 թվականից, իսկ աշխարհում այն տոնում էին դեռ 1994 թ.-ից: Այն հաստատվել է 1994 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որի համար պատմական նախապայման հանդիսացավ 1966 թ.-ի նույն օրը Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին հատուկ միջկառավարական կոնֆերանսը: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղթը, ինչն էլ դարձավ մանկավարժների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային վավերագիրը:

Տպել
3487 դիտում

Վարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Այս տարի արդեն 4-րդ անգամ քննչական մարմինները «Ժողովուրդ» օրաթերթից աղբյուրի բացահայտում են պահանջում. հայտարարություն

Այգեվան գյուղում մոտ 1400 հակ անասնակեր է այրվել

Վաղարշապատի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Երեւանի 77-ամյա բնակիչը որոնվում է՝ որպես անհետ կորած

Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք

Երևանում և ևս 8 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երեւանի Հանրապետության հրապարակում

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային