Առաջին պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին. նախարարը՝ նորածնի դին չգտնելու դեպքի մասին

«Վերջին օրերին բազմիցս հարցեր եմ ստացել «Հանրապետական ծննդատան» դեպքի հետ կապված, մասնավորապես, որ ծնողները չեն գտնում իրենց երեխայի դին։

Որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չեմ եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գերլ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նկատի ունենալով օրեր առաջ ծնողների կողմից հնչեցված ահազանգն այն մասին, որ իրենց մահացած նորածնին իրենք այդպես էլ չեն տեսել եւ կասկածներ ունեն:

«Քիչ առաջ տեղեկացա, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե և խոսեցի քննչական կոմիտեի նախագահի հետ։ Վստահ եմ, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները:

Նշեմ, որ դեպքի առաջին իսկ պահից նախարարությունը տեղեկացված է եղել և օգնել է իրավապահներին օբյեկտիվ տեղեկատվություն հավաքագրելու գործում։ Այս պահին սպասում ենք քրեական գործի հանգուցալուծմանը՝ հետևություններ անելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան համակարգային միջոցառումներ ձեռնարկելու համար»,-գրել է նախարարը։

Հիշեցնենք, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատանը») սեպտեմբերի 24-ին մահացած նորածնի ծնողները լրատվամիջոցների ուղեկցությամբ այցելել էին բուժհաստություն: Նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել: Ծնողները կասկածներ ունեն, որ նորածնին գողացել են, վաճառել են, կամ էլ օրգաններն են վաճառել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Տպել
1999 դիտում

Իրանում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք. «Մեղրի» անցակետում հսկողությունը կուժեղացվի

2-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ (լուսանկարներ)

IDBank-ի մասնաճյուղերն այսուհետ ավելի երկար կաշխատեն

Բախվել են «BMW 3», «Porsche Cayenne» եւ «Lexus RX 300» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան

JTI ընկերությունը կրկին ճանաչվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում

2019թ. տարվա 10 լավագույն մարզիկները 5-ական մլն դրամ պարգեւավճար կստանան (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Դիլիջանում ապօրինի փայտանյութը քողարկել էր թեփի պարկերով (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Ապօրինի ծառահատում «Սևան» ազգային պարկում. հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Գնդացիր, ինքնաձիգ, ատրճանակ, հրացաններ, նռնակներ ու փամփուշտներ. ոստիկանությունում զենքեր են հանձնել

Իրանի Քոմ քաղաքում փակվել են բոլոր դպրոցներն ու համալսարանները. պատճառը կորոնավիրուսն է

Դրանք այն ենթամշակույթի հետեւանքն են, որոնց դեմ մենք պայքարում ենք. նախարարը՝ դպրոցականների դանակահարությունների մասին

Երեւանում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հրդեհ Ռուբինյանց հասցեի բնակելի շենքում. առաջին հարկի բնակիչը տանը դույլի մեջ կրակ է արել (լուսանկարներ)

Հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

ԵՊՀ-ում այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել

Մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի. Կառավարությունը որոշում ընդունեց

«Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում». վարչապետը հայտնի անեկդոտ հիշեց

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանը