Ուշադրության կենտրոնում Սիրիան է. Էրդողանը Թրամփի հետ բանակցությունների կմեկնի

07/10/2019 schedule14:49

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու հարցը: 

Ինչպես հաղորդել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից, բացի երկկողմանի հարաբերություններից, երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի հյուսիսում նախատեսվող անվտանգության գոտու և սիրիացի փախստականների տուն վերադառնալու պայմանների կապակցությամբ:

Նշվում է, որ Էրդողանն իր անհանգստությունն է հայտնել Թրամփին այն կապակցությամբ, որ «ամերիկացի զինվորական պաշտոնյաները չեն կատարում Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերի հարցը մեծ խնդիր է դարձել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ: Օրեր առաջ Թուրքիայի նախագահը սպառնացել էր Զինված ուժերն ուղարկել Սիրիայի հյուսիս և ռազմական գործողություններ սկսել Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ: «Դա այլևս անխուսափելի է»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով՝ հարձակումները կլինեն օդից և ցամաքից, գրում է Ազատությունը:

«Մենք ավարտել ենք նախապատրաստական աշխատանքներն ու տվել համապատասխան հրամանները. ժամանակն է ճանապարհ բացել խաղաղության համար, լվանալ Եփրատի արևելյան ափերը խաղաղության ջրերով և մաքրել այդ տարածքը՝ փախստականներին տեղակայելու համար»,- նշել է Էրդողանը:

Ելույթ ունենալով իշխող կուսակցության համաժողովում՝ Թուրքիայի նախագահը միաժամանակ հորդորել է ՆԱՏՕ-ին ու Միացյալ Նահանգներին կողմնորոշվել՝ ինչ դիրքորոշում են նրանք որդեգրելու այս հարցում:

Անկարան ահաբեկչական է որակում Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական խմբավորումները, Միացյալ Նահանգները մինչդեռ տարիներ շարունակ համագործակցում էր նրանց հետ՝ Իսլամական պետության դեմ պայքարում:

Ավելի վաղ Վաշինգտոնը հորդորել էր Անկարային «միակողմանի քայլերի չգնալ»: Քրդական դեմոկրատական ուժերն իրենց հերթին այսօր հայտարարել են, թե «պատրաստ են հակազդել թուրքական կողմի ցանկացած սադրիչ հարձակման»:

Տպել
255 դիտում

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը

Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. վարչապետը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին

Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն