3 միլիոն բնակչության համար կես միլիոն ընթերցողը քիչ է, կարդում են հիմնականում 18-30 տարեկանները. Հասմիկ Կարապետյան

Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը կարծում է՝ եթե համացանցում ոչ հավաստի տեղեկատվությունը շատ է, գրադարանները մշտապես մնալու են այդ տեղեկատվությունը հավաքելու, մշակելու եւ հանրությանը վերադարձնելու կարեւորագույն կենտրոնները: «Գրադարանների դերը միշտ եղել է եւ մնալու է անփոխարինելի»,- մեզ հետ զրույցում նշեց հաստատության տնօրենը:

Այսօր Հանրապետությունում տոնվում է Գրադարանավարի օրը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ օրը պաշտոնապես հոկտեմբերի 7-ին է նշվում 2004 թվականից:

30 տարի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը ղեկավարած Հասմիկ Կարապետյանն ընդգծեց, որ վերջին տարիներին ընթերցողների պակաս, գոնե իրենց մոտ, աշխատակիցները չեն տեսնում: Նրա խոսքով՝ ամեն օր ընդունում են 1000-1200 ընթերցող, մինչդեռ քննաշրջանների ժամանակ, այդ թիվն ավելանում է՝ հասնելով 1500-1700-ի: Տարեկան ընթերցողների թիվը հասնում է 36.000-40.000-ի: Տնօրենն ընդգծեց, որ իրենց մոտ ընթերցողների 75 տոկոսը ուսանողներ են՝ 18-30 տարեկան:

«Այս տարիքային խմբին ավելի շատ հետաքրքրում է իրենց մասնագիտական գրականությունը, երբ նրանք փորձում են կայանալ, որպես մասնագետ, սակայն երիտասարդության մեջ մենք ունենք ընթերցողների մեծ խումբ, որոնք շատ լուրջ վերաբերմունք ունեն դասական գրականության նկատմամբ»,- նշեց Հասմիկ Կարապետյանն՝ ավելացնելով, որ բացի դասական գրականությունից երիտասարդներն այսօր հետաքրքրված են նաեւ ժամանակակից ստեղծագործողների գործերով: Գրադարանում նաեւ գրքամոլների ակումբ է գործում, որտեղ ղեկավարի խոսքով՝ լուրջ դասական գրականություն է ուսումնասիրվում:

«Ես ուղղակի հիացած եմ մեր երիտասարդության բարոյական դաստիարակությամբ, կրթական մակարդակով, գրականության հանդեպ հետաքրքրվածությամբ»,- ասաց Կարապետյանը:

Թեեւ գրադարանում ընթերցողների պակաս վերջին տարիներին չի եղել, Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ երկրում ընթերցանության մշակույթի անկում, այնուամենայիվ, կա: «Մեր գրադարանի կամ մյուս խոշոր հանրային գրադարանների ամբողջ ընթերցանության խումբը կազմում է մոտ կես միլիոն մարդ, 3 եւ ավելի միլիոն բնակչության համար՝ դա էական նշանակություն ունեցող թիվ չէ»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ թվերին նայելով՝ ստացվում է, որ գրադարանից օգտվում է ազգաբնակչության 20 տոկոսից էլ պակաս մարդ:

Այս համատեքստում Հասմիկ Կարապետյանը կարեւոր համարեց պետական աջակցությունը, քանի որ վերջինիս խոսքով՝ գոնե հանրային գրադարանները պետք է մշտապես ունենան պետության աջակցությունը, ֆինանսավորումը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում:

Ավանդական դարձած Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաեւ այս տարի: Այսօր ոլորտի 34 մասնագետներ պարգեւատրվել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության պատվոգրով: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ պատվոգրեր են ստացել գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի եւ մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության, ինչպես նաեւ համայնքային ենթակայությամբ գործող գրադարանավարները: Պարգեւները հանձնել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Օրվա կապակցությամբ պարգեւատրումը միակ անակնկալը չէր. ՀՀ ԿԳՄՍ-ն «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագրով նախատեսում է Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում իրականացնել 354 միջոցառում՝ գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն: Նախատեսված միջոցառումներն իրականանում են Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված:

Տպել
2355 դիտում

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են