Երևան
16 °C
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև հյուպատոս Ահլամ ալ Սալամին և ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին իր խոսքում շեշտել է, որ երջանիկ է աշխատել այնպիսի մի երկրում, որը գնահատում է հանդուրժողականությունը, մարդասիրությունը, խաղաղությունն ու ստեղծարարությունը։ Դեսպանը շեշտել է, որ իր դիվանագիտական առաքելության ժամանակում մեծ աջակցություն է ստացել վարչապետից, նախագահից, կառավարության անդամներից։
‹‹Նրանց բոլորի դռները բաց են, և ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանն այդ աջակցության համար։ Այսօրվա այս հանդիպման հիմնական նպատակներից մեկն է ձեզ հետ ծանոթանալ։ Էմիրությունները, որպես պետություն, մարդասիրական գործունեություն են ծավալում և մեծ դեր է կատարում այս ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կան հնարավորություններ, որ կարող ենք համագործակցել հիմնադրամներ միջոցով։ Ես շատ եմ կարդացել ձեր հիմնադրամների մասին և տեղեկացրել իմ կառավարությանը։ Եվ մենք պատրաստակամ ենք համագործակցելու››,- ասել է դեսպանը՝ ներկայացնելով մի շարք ծրագրեր, որոնք կարող են իրականացվել 2020 թվականին։ Դեսպանը շեշտել է, որ իր անձնական հետաքրքրությունների տիրույթում է գտնվում հատկապես երեխաների աջակցության ծրագրերը։ Դեսպանը դա բացատրում է այն հանգամանքով, որ դիվանագիտական առաքելության պատճառով շատ քիչ ժամանակ է հատկացնում իր ընտանիքին և շատ է կարոտում երեխաներին:
‹‹Շնորհակալ եմ շատ նախ առաջին հերթին Հայաստանի մասին ձեր խոսքերի համար։ Մարդասիրությունը, հանդուրժողականությունը, խաղաղությունը ոչ միայն մեր երկրում, մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում մեզ համար առաջնահերթություն են։ Նոր Հայաստանի կառավարությունը և ժողովուրդն այնպես են տրամադրված, որ մենք մեզ համարում ենք դեսպան համամարդկային այս արժեքները տարածելու, թույլերին և խոցելի բոլոր շերտերին պաշտպանելու, օգնելու և աշխարհում քիչ թե շատ հավասարությունը վերականգնելու համար։ Էմիրությունները հայտնի են իրենց իմիջով որպես մարդասիրության և բարեսիրության մեջ մեծ ներդրում ունեցող պետություն։ Եվ ես շատ ուրախ եմ, որ համագործակցության սկիզբ է դրվում իմ գլխավորած հիմնադրամների և Էմիրությունների միջև , իհարկե դեսպանի շնորհիվ՝ ինչի համար շատ շնորհակալ եմ և շատ ուրախ եմ››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շեշտելով, որ բարեգործական, մարդասիրական, խաղաղարարական ծրագրերում հիմնադրամներն ու Էմիրությունները կարող են լինել լավ գործընկերներ:
‹‹Երեխաները, խոցելի խմբերը, հիվանդություն, հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր ուշադրության կենտրոնում են։ Բայց մեր համընդհանուր մոտեցումն այն է, որ մենք ոչ միայն ուզում ենք բարեգործություն անել, այլև ուզում ենք զարգացման ծրագրեր անել, որպեսզի մարդիկ ի վերջո ինչ-որ պահի կարողանան իրենք իրենց կարիքները հոգալ։ Խոցելի բոլոր խմբերին ուզում ենք ներգրավել զարգացման ծրագրերում։ Այս տեսակետից շատ եմ կարևորում աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներին փորձում ենք օգնել, որ ձեռք բերեն հմտություններ, ձեռք բերեն աշխատանք և ծրագիրն ավարտելուց հետո կայուն ապրուստի միջոց ունենան։ Այս տարի աշխատում ենք 27 այդպիսի ընտանիքների հետ։ Մոտ ապագայում թիվը կհասնի 40-ի։ Բայց պոտենցիալ ընտանիքները, որ կարող են ընդգրկվել այդ ծրագրում՝ հազարավոր են։ Մենք մտադիր ենք անդադար այդ ուղղությամբ աշխատել։ էմիրությունների հետ սերտ կապը կարող է շատ օգտակար և արդյունավետ լինել, ոչ միայն մեր համագործակցությունից օգտվողների համար, բայց բացի հիմնադրամի գործունեությունից, նաև որպես վարչապետի տիկին, պատրաստ եմ իմ կողմից ամեն ինչ անել մեր երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու, ավելի սերտացնելու››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ տարբեր երկրների հարաբերությունները հիմնված են մարդկային հարաբերությունների վրա, և փոխադարձ այցերի միջոցով հնարավոր կլինի ավելի ամրացնել երկու երկրների կապը։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ