Աննա Հակոբյանն ու Բելիզի Հանրապետության առաջին տիկինն այցելել են Արյունաբանական կենտրոն (լուսանկարներ)

08/10/2019 schedule09:45

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։

Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լորեցյանը որպես հիշատակ տիկին Բելիզին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ, և նա բուժումն ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ և, բժիշկների գնահատմամբ, հաղթահարել է հիվանդությունը։

Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունն Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի Հանրապետություն։

Բելիզի Հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ՝ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագրեր։ Տիկին Բելիզը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 26 տարեկան երեխաների և դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաև անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև՝ սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ՝ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի և երիտասարդի։

Տպել
276 դիտում

Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆորումի

Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով նորոգվում է մարզադպրոց. վարչապետի շրջայցը շարունակվում է (տեսանյութ)

Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել ռազմական բժիշկներին

Մահճակալից կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին

Վարչապետը Նոր Երզնկայում է, ծանոթանում է գազաֆիկացման ծրագրին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Շմոլ գազից թունավորումով բուժօգնության է դիմել Առինջ գյուղից 4 քաղաքացի

Աբովյան քաղաքում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. տուժածներ չկան

Խմելու ջրի խնդիր, կամուրջի հիմնանորոգում, մանկապարտեզի վերանորոգում. վարչապետը Եղվարդում է (տեսանյութ)

Ի սկզբանե ձախողված համախմբում

Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը. վարչապետը Աստվածաշնչից հատված է մեջբերել

Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք, արված է. մնաց մնացածը. վարչապետ (տեսանյութ)

Երևանի Նաիրի Զարյան փողոցում այրվել է փայտե տնակ. տուժածներ չկան

Սկսել են շահարկել Կոտայքի մարզում ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ. Զ. Բաթոյան

Արմավիրում այրվել են բնակչի «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան, ավտոտնակը և մոտ 6000 հակ անասնակեր

Եվրոպայում էլ են հերթեր գոյանում. ինչո՞ւ է լռում «Financial Times»-ը

ՍԴ-ն կատաղել է. դե, քեզ տեսնեմ, հայ դատավոր

Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար