Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից. հետաքրքիր նշանակումներ Արմեն Սարգսյանի աշխատակազմում

Օրեր առաջ միանգամից երկու նշանակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմում: Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական է նշանակվել: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև՝ Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Էդուարդ Աբրահամյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,- ասված է Սարգսյանի կարգադրության մեջ:

Աբրահամյանը նախկինում եղել է Ազգային նոր պահպանողական շարժման նախագահը: Նա եղել է նաեւ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավարը եւ «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահը: 

Այժմ նա Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ է:

Բայց սա միակ նշանակումը չէ: Ռուսական kommersant թերթի աղբյուրները հայտնում են, որ օրերս եւս մեկ նշանակում է տեղի ունեցել ՀՀ նախագահի աշխատակազմում: Ըստ թերթի աղբյուրների՝ այս անգամ խոսքը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնում՝ ՌԴ-ում բնակվող, ազգությամբ հայ Գեորգի Ասատրյանի նշանակման մասին է: Այս մասին նախագահի պաշտոնական կայքում դեռեւս որեւէ տեղեկատվություն զետեղված չէ:

«Նա զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Արմեն Սարգսյանի միջեւ կապերի ամրապնդմամբ, ինչպես նաեւ՝ երկու պետությունների նախագահների աշխատակազմերի կոնտակտների ակտիվացմամբ: Իր պարտավորություններն Ասատրյանը կատարելու է հասարակական հիմունքներով»,- ասված է հրապարակման մեջ:

Մեր տեղեկություններով, սակայն, Գեորգի Ասատրյանը նշանակվել է ոչ թե նախագահի գլխավոր խորհրդական, այլ խորհրդատու: 

Տեղեկատվությունը հաստատեցին նաեւ նախագահի աշխատակազմից: «Գեորգի Ասատրյանը հայտնի վերլուծաբան է՝ մասնագիտացած Կենտրոնական Ասիայի և հարավկովկասյան տարածաշրջանի հարցերում: Ինչ վերաբերում է  նրա նշանակման մասին ռուսականյան մամուլի «վերլուծությանը», այն թերթի մեկնաբանությունն է եւ չի  համապատասխանում իրականությանը:

Գեորգի Ասատրյանը չի նշանակվել Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական կամ հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական: Նա նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ իր մասնագիտական հարցերով, հասարակական հիմունքներով, որը չի հանդիսանում պետական պաշտոն,  չի ենթադրում որևէ վարձատրություն, ինչպես նաև նորմավորված աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմ», - ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Գեորգի Ասատրյանը պատմական գիտությունների թեկնածու է, Աֆղանստանի ու Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների հարցերով փորձագետ:

Տպել
4369 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան