Դեռ չեմ հանդիպել ազատությունից անբարեկիրթ դարձած երեխայի. Քնարիկ Ներսիսյան

08/10/2019 schedule15:46

Երբ կռիվ չունես ոչ քո ներսի, ոչ դրսի հետ. խաղաղ են ներսն ու դուրսը. մի ալիքի վրա են. ներդաշնակ են. երբ դու դու ես` չկա ներսի «ես» և չկա դրսի «ես»: Երևի, դա է երջանկությունը: Երջանկությունը գուցե վայրկյանի մեջ է, սպասումի մեջ է, երբ պիտի ծնես ու ստեղծես` մարդ կամ արդյունք` քեզնից պոկվող, քեզնից դուրս եկող: Ինչպե՞ս ես անցնում այդ ճանապարհը, ի՞նչ խոչընդոտներ ես ունենում, ինչպե՞ս ես հաղթահարում և դրանից հետո ի՞նչ դեմք կունենամ, ի՞նչ պտուղ կլինեմ աշխարհի երեսին` սա է կյանքը: Ու ես երջանիկ եմ, որ ունեմ այդ կյանքը:

Քնարիկ Ներսիսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց պարտեզի Գեղարվեստի ղեկավար.

Անձնական երջանկություն.

Հիշում եմ Սոնայի խաղը որովայնիս մեջ` թակում էր, հիշեցնում էր` «Ես այստեղ եմ», և այն վայրկյանը, երբ նա արդեն իմ կրծքին էր: Ես շատ էմպատիկ եմ և անմիջապես այս տեսարաններն են գալիս երջանկության մասին խոսակցության ժամանակ: Սրանք զորեղ տեսարաններ են և չկա սրանից առավել մեծ երջանկություն:

Մասնագիտական երջանկություն.

Երեխաների ուրախ աչքերն ու նրանց օգտակար լինելու հնարավորությունն է իմ երջանկությունը: Նույնիսկ չգիտեմ` մեզնից ով է առավել շահում մեր շփումից: Ես ընկերանում եմ երեխաների հետ, ինձ հետաքրքիր է խաղալ, զրուցել նրանց հետ, ինձ հետաքրքիր է, թե ինչ պատասխաններ կտան իմ հարցերին: Ընդունված է համարել, որ ազատությունը բարեկրթության նորմերի խախտում է: Իմ ողջ աշխատանքային պրակտիկայում դեռ չեմ հանդիպել ազատությունից անբարեկիրթ դարձած երեխայի և հակառակը` տեսել եմ, թե արհեստական կաշկանդումներն ինչպես են փակում երեխայի` ֆիզիկական ու մտավոր զարգացման հնարավորությունները: Երեխային կրթելու գործում կոպիտ միջամտությունները երբեք արդյունք չեն տվել և չեն տալու: Շատ լավ է ասում Դովլաթովը` «Ես իմ աղջկան սիրել եմ, չեմ դաստիարակել»:

Ի դեպ, առաջին մասնագիտությամբ ես դերասանուհի եմ: Շատ ուզում էի կինոռեժիսոր դառնալ, բայց քանի որ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հինգ տարին մեկ էին հավաքում ռեժիսուրայի կուրս, և իմ ընդունելության տարին, ցավոք, չկար իմ ուզած բաժինը, ստիպված էի ընտրել դերասանի մասնագիտությունը: Ավարտեցի Արմեն Էլբակյանի արվեստանոցը: Դերասանի մասնագիտությունը հնարավորություն տվեց տարբեր կերպարներով ճամփորդել տարբեր ժամանակների մեջ: Մարդաճանաչության և ապրումակցումի հրաշալի փորձառություն էր, որ հիմա ինձ շատ օգնում է ճանաչել երեխային, հասկանալ նրա հույզերը, ամեն երեխային անհատական մոտեցում ցուցաբերել: Մագիստրատուրայում ընտրեցի հեռուստալրագրության բաժինը: Եվ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին զուգահեռ աշխատել եմ տարբեր հեռուստաընկերություններում: Ավագ դպրոցում հիմնել եմ թատրոն-լաբորատորիա, որտեղ դասավանդել եմ բեմական խոսք, ռեժիսուրա: Եկավ մի պահ, երբ հասկացա, որ հնարավոր չէ համատեղել դպրոցն ու հեռուստատեսությունը. հաղթեց դպրոցի ու երեխաների հանդեպ սերն ու պատասխանատվությունը: Հիմա, ցավոք, իմ աշխատանքում գերակշռում է վարչարարությունը, բայց ես առիթը բաց չեմ թողնում «փախչելու» երեխաների մոտ:

Հանրային երջանկություն.

Ամռանը մեր կրթահամալիրում «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի» փառատոն էր կազմակերպվել, որի շրջանակներում չորս նախագիծ ունեինք` «Գետը բնակավայրում», «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով», «Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում», «Արատես. կարմիր ծաղիկ»: Այս ծրագրերում ներգրավված էին ոչ միայն մեր դպրոցի սաները, այլև ուսանողներ ու միջազգային վարպետներ: Արդյունքում փորձի հրաշալի փոխանակում եղավ մասնակցող կողմերի միջև, և այս փառատոնի հետաքրքրությունն այն է, որ ծրագիրը կրթական հարթակում է կայանում` դպրոցականների և վարպետների մասնակցությամբ: Ամեն օր վարպետներից մեկը դաս անցկացրեց ճամբարականների հետ. իսկապես, երջանկություն էր հետևել այդ ստեղծարարության հրավառությանը:

«Գետը բնակավայրում» էկոլոգիական ուսումնական փառատոնի «Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի», «Հրազդան իմ նազելի բնակարան» ծրագրի առանցքում Հրազդան գետն էր: Մեծ ջանքեր դրեցինք, որպեսզի գետի մաքրության խնդիրը քաղաքացին համարի անձամբ իրեն վերաբերող հարց, մեջքով չշրջվի գետից: Եվ մեր դպրոցի ուսուցիչներից մեկի` Հայկուհի Հովհաննիսյանի հետ կարողացանք հասնել նրան, որ Շադռլու ջրանցքը կառավարության կողմից փոխհատուցում ստանա, որպեսզի վերանորոգեն բիոլճակը և ջրանցքից դուրս հանվեն կոյուղագծերը. այսուհետ մարդիկ կկարողանան իրենց այգիները ոռոգել գետի մաքուր ջրով: «Գետը բնակավայրում» ծրագրին միացավ Իջևանի ուսանողների խումբ, որպեսզի Աղստև գետը մաքուր լինի և շուրջն ունենա էսթետիկ լուծումներ: Շադռլու ջրանցքի ծրագրի հաջողությունն ու իջևանցի երիտասարդների` ծրագրով խանդավառվելն իսկական երջանկություն է:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Չգիտեմ որտեղ է այդ երկիրը: Բայց համոզված եմ, որ պիտի ստեղծենք այդ երջանիկ երկիրը: Եթե մեզնից յուրաքանչյուրը երկիրն ավելի երջանիկ դարձնելու գործը համարի նաև իրենը, կայարանում սպասողի դերում չլինի, այդ երջանիկ երկիրը կլինի: Իտալացի քանդակագործը, որ Հայաստանում էր մեր կրթահամալիրի «Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի» փառատոնի շրջանակներում, այնքան էր ոգևորվել մասնակից երեխաների հետ շփումներից, որ առաջարկեց փոխել երևանյան արվարձանի անունը: Ասաց` «Բանգլադեշ անունը ցավալի ասոցացում ունի, եկեք արվարձանը կոչենք բողբոջ»: Ես հենց այդպես էլ պատկերացնում եմ` թաղամաս առ թաղամաս, ավան առ ավան, գյուղ առ գյուղ բողբոջի` երջանիկ երկիր կլինի: 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4273 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է