ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունն ընդլայնում է իր կարողությունները

08/10/2019 schedule18:20

Ս.թ. հոկտեմբերի 8-ին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունում կայացավ հանդիպում՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Թայեքս» (Տեխնիկական օգնության և տեղեկատվության փոխանակման գործիք (TAIEX)) ծրագրի շրջանակներում փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած Իտալիայի Շրջակա միջավայրի պահպանության տարածաշրջանային գործակալության փորձագետ Ֆրանչեսկո Ֆուստոյի հետ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Փորձագետի այցի նպատակն է եղանակի վտանգների մոնիթորինգի և կանխատեսման կարողությունների բարելավման հնարավորությունների ուսումնասիրությունն ու փորձի փոխանակումը երկու երկրների միջև:

«Հիդրոմետ» ծառայության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում փորձագետ Ֆ. Ֆուստոն իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակումն է, ինչը թույլ կտա աղետների ժամանակ նվազեցնել հնարավոր վնասները: Փորձագետը կարևորեց նաև հետագա համագործակցության ընդլայնումը:

«Հիդրոմետ» ծառայության տնoրեն Ա. Դպիրյանը, ողջունելով ներկաներին, մաղթեց արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի փոխշահավետ և օգտակար:

Այս չորս օրերի ընթացքում Ֆ. Ֆուստոն, որպես ԵՄ առաջավոր փորձի օրինակ, կծանոթացնի հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցի և տվյալների մշակման համակարգին, Իտալիայում կլիմայական ռիսկերի գնահատման մեթոդոլոգիային, ինչպես նաև կծանոթանա ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերևութաբանական գետնամերձ ցանցին՝ այցելելով օդերևութաբանական կայան:

Փորձագետի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հորիզոն 2020 հետազոտական ծրագրի թեմաները, ԵՄ ֆինանսավորման հնարավորությունները՝ այդ ծրագրի շրջանակներում համատեղ գիտահետազոտական գործունեություն ծավալելու ուղղությամբ:

Նմանատիպ ծրագրերի միջոցով նախատեսվում է հզորացնել ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ինստիտուցիոնալ, գիտական և տեխնիկական կարողությունները, ինչը կնպաստի կլիմայի դիտված և սպասվող փոփոխության վերաբերյալ առավել արժանահավատ տեղեկատվության ստացմանը, երկրում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը միտված միջոցառումների նպատակային իրականացմանը:

Տպել
749 դիտում

Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Վնասի նվազեցման լրացուցիչ արդյունավետ լուծումներ ծխողների համար

Շառլ Միշելը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Ահազանգողների գործողությունները հակապետական են և հասարակության դեմ ուղղված. Շիրակի մարզպետ

39-ամյա բնակիչը աշխատավայրում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դդմաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը

ՔԿ-ն հորդորում է «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերված հրավառության նյութերը ներկայացնել Ոստիկանություն

54-ամյա Խաչատուր Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +39․․․+41 աստիճանի. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

«Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ չի հայտնաբերվել

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Քաղաքացիները ծաղիկներ, մոմեր ու խաղալիքներ են տանում պայթյունի վայր

Ջրափրկարարները Սևանա լճում թեքված հեծանվանավակի մեջ գտնվող քաղաքացիներին օգնել են վերադառնալ ափ

Ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենրոնում զոհված քաղաքացիների՝ ԵՄ պատվիրակությունը կիսով չափ իջեցրել է դրոշը

Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս

Ղազախստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ

Տարհանում Գյումրու կայարանում․ պայթուցիկի հերթական ահազանգն է գրանցվել

Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը կմեկնեն Ղրղզստան․ վարչապետը որոշում է ստորագրել

Չեղարկվել են «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է (թարմացված)

Անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. ԱԻ փոխնախարար

Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Տիգրան Ավինյան

ԵԿՄ-ն ցավակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Մետրոպոլիտենում տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Երևանի որոշ հասցեներում դադարեցվել է գազամատակարարումը

Ռուս զույգը իրենց շան հետ գանձ էր և շատ լավ փորձի աղբյուր, վթարի հաջորդ օրվանից եկել էին կամավոր օգնելու. Իոաննիսյան

Սա սադրանք է քաղաքական ուժերի կողմից․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք

Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր

Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար․ «Սուրմալուի» պայթյունից զոհված 22-ամյա տղան Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է

«Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ դատախազությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց

Հրդեհ Գյումրի քաղաքում

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ․ ԱԻՆ

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված․ իջեցվել են երկրի պետական կառույցների դրոշները

Երևանի որոշ հասցեներում և 4 մարզերում մի քանի ժամ լույս չի լինի