Աննա Հակոբյանն ու Բեռլինի «Շարիտե»-ի մանկական ուռուցքաբանության կլինիկայի տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին հյուրընկալել է  Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն Անգելիկա Էգերթին։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը ներկա են գտնվել Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, ուռուցքաբան Գևորգ Թամամյանն ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։ Հանդիպմանը տիկին Էգերթը պատմել է Երևան կատարած իր այցի մանրամասները, ներկայացրել Արյունաբանական կենտրոնում ունեցած հանդիպումներն ու ստացած տպավորությունները։

«Պետք է ասեմ, որ ես շատ զարմացած եմ։ Ես եկել էի որպես զարգացած բժշկություն ունեցող երկրից, բայց այն, ինչ տեսա այստեղ, հրաշալի է. շատ զարգացած է և մանկական ուռուցքաբանության ոլորտը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում։ Բժիշկները շատ պրոֆեսիոնալ են»,- ասել է Անգելիկա Էգերթը՝ առանձնահատուկ շեշտելով հանգամանքը, որ մեկ կենտրոնում են գործում մանկական արյունաբանական կենտրոնը և մանկական ուռուցքաբանության կենտրոնը։ Ըստ տիկին Էգերթի՝ Գերմանիայում նման կենտրոն չկա և Գերմանիան պետք է Հայաստանից վերցնի այդ փորձը, որը շատ արդյունավետ է։

«Շատ ուրախ եմ ձեր գնահատականների համար։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Դա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Դա մեր բժիշկների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որ մենք այսօր ունենք նման մակարդակ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեխնիկական սարքավորումները բարձր մակարդակի վրա չեն, սակայն մասնագետները բարձր որակավորում ունեն և համարվում են փայլուն մասնագետներ։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ իր գործունեության նպատակն է Հայաստանում քաղցկեղի մեծ տարածաշրջանային կենտրոն ստեղծել։ Տիկին Հակոբյանը շեշտել է, որ ներկայում ընթացքի մեջ է պալիատիվ կենտրոնի և խնամքի տան կառուցման հարցը։

Խոսելով Երևան այցի արդյունքների մասին՝ տիկին Էգերթը նշել է, որ ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ։ Դրանցից մեկը Tellmedicine-ի իրականացումն է, որի շնորհիվ հայ և գերմանացի բժիշկները տեսակապի միջոցով կկարողանան քննարկել բարդ դեպքերը։ «Tellmedicine-ի գաղափարը շատ լավն է։ Բազմաթիվ հայեր ցանկանում են իրենց բուժումն իրականացնել ոչ թե Երևանում, այլ Գերմանիայում։ Անգամ, երբ մեր բժիշկները հավաստիացնում են, որ բուժումը լիովին հնարավոր է իրականացնել Երևանում և հաղթահարել հիվանդությունը, շատերը, միևնույն է, ցանկանում են մեկնել Գերմանիա։ Նրանցից շատերն անգամ փախստական են դառնում։ Դա մեծ խնդիր է երկու երկրների համար։ Եվ այժմ, երբ հնարավոր է, որ պացիենտները տեսնեն նաև այդ քննարկումների արդյունքները, տեղեկանան, թե գերմանացի բժիշկներն ինչ կարծիք ունեն, դա նրանց ավելի մեծ վստահություն կհաղորդի»,- ասել է Աննա Հակոբյանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համատեղ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ։ Տիկին Էգերթը շեշտել է, որ այդ ուղղությամբ Գերմանիայում լուրջ աշխատանք ունի կատարելու և մի քանի հիմնադրամների ներկայացնելու է ծրագիրը, որպեսզի նրանցից ստանա աջակցություն։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ հարցեր։

Տպել
2627 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել