Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ. Սիրիայի քրդերն իրենց խաբված են զգում

09/10/2019 schedule13:27

Սիրիայի հյուսիսային հատվածում տեղակայված քրդական այն ուժերը, որոնք Դաեշի դեմ պայքարում դարձան ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը, այսօր խաբված են զգում, երբ մի կողմից թուրքական ուժերը պատրաստում են հարձակում ընդդեմ իրենց դիրքերի, երբ մյուս կողմից ԱՄՆ-ը հայտարարում է իր ուժերն այստեղից հետ քաշելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

«Միացյալ Նահանգները միշտ է մեզ դավաճանել ու այս անգամ էլ ծախում է մեզ»,- ասում են Թալ Աբյադի քուրդ բնակիչները։ Նրանք հիշեցնում են, որ իրենց պաշտպանելու մասին ԱՄՆ-ի խոստումների արդյունքում են իրենք կազմալուծել իրենց պաշտպանական դիրքերն ու այսօր ունեն մտավախություն, որ կարժանանան այն ճակատագրին, որին թուրքական հարձակումների արդյունքում Սիրիայում արժանացել են այլք ։

Զորքերը հետ քաշելու մասին Սպիտակ տան որոշումն արժանացել է եւ՛ դեմոկրատ, ե՛ւ հանրապետական կոնգրեսականների քննադատությանը։ Սենատոր Լինդզի Գրեհեմի խոսքերով՝ «Քրդերին լքելու հանգամանքը ազդարարում է մի վտանգավոր հետեւանք. Առաջ կգա այն համոզմունքը, որ Ամերիկան անվստահելի դաշնակից է», - ասում է նա։

Եվ ահա Պենտագոնը հայտնվել է դժվար կացության առջեւ, որն ստիպում է հայտարարել, թե պաշտպանության նախարարությունը «չի հաստատում Սիրիայի հյուսիսում թուրքական որեւէ գործողություն»։ Թրամփն էլ իր որոշումից մեկ քայլ հետ է կատարում՝ սպառնալով, թե խստագույն պատժամիջոցներով «կոչնչացնի» Թուրքիայի տնտեսությունը, եթե նրա զորքերն անցնեն թույլատրելի սահմանը։

Միեւնույն ժամանակ թուրքական ուժերն «Ազատ սիրիական բանակի» հետ միասին Սիրիայի սահմանը կհատեն մոտ ժամանակներում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամլո խոսնակ Ֆահրեդդին Ալթունը:

Թուրքիան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել հենց Սիրիայի տարածքում՝ խորանալով մոտ 30 կիլոմետր: Նշենք, որ ամերիկյան զորքերն այդ շրջանից տեղափոխվել են այլ հատվածներ:

Ինչպես հայտնում է Անադոլուն, Թուրքիան արեն զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին: Տարածվող տեսանյութերում ներկայացված են M60 տանկեր և M113 զրահափոխակրիչներ: Նաև տեսանկարահանվել է զինվորական շարասյուն Սիրիայի սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Աչակալեե (Սանլիուրֆա նահանգ) մուտքի մոտ:

Տեսանյութում տարբերակվում են զանազան տեսակի զրահատեխնիկա, բանակային բեռնատարներ և հրետանային զենքեր: Ըստ Anadolu- ի՝ շարասյունը բաղկացած է մոտ 130 մեքենայից:

Քաղաքական վերլուծաբան Մայքըլ ՕՀենլոնի խոսքերով՝ ճիշտ տեղը չէ Թուրքիայի հետ սպառնալիքներ փոխանակելու համար։ «Հարկավոր է հարցերը լուծել տեղում, պրակտիկորեն»,- ասում է նա։ Չէ որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում են պաշտոնատար անձինք ասում, որ այս անորոշ իրավիճակը կարող է վերակազմավորվելու խրախուսանք դառնալ Դաեշի համար, որը թշնամին է ոչ միայն քրդերի ու Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի։

Տպել
1297 դիտում

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ