Գյումրու թիվ 15 դպրոցում ականի մասին կեղծ ահազանգի դեպքով նյութեր են նախապատրաստվում

Գյումրու թիվ 15 դպրոցում ական չի եղել տեղադրված, որեւէ վտանգավոր իրավիճակ չի հայտնաբերվել: Ըստ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանի, նախապատրաստվում են նյութեր: Այս պահին հայտնի չէ, թե ով է կեղծ ահազանգի հեղինակը:

Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 9-ին, ժամը 10:44-ին Ոստիկանության Մուշի բաժնից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: 

«Վաղը դպրոցում դասերը կշարունակվեն սովորական ընթացքով, խնդիրներ չկան, բայց այսօր խուճապը մեծ էր: Ուսուցիչները տագնապած էին, աշակերտների համար էլ արկած էր, ուրախացել էին, որ դասի չեն նստելու»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց թիվ 15 դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանը:

«10:40-ին Ոստիկանության Մուշի բաժնի պետն ու ոստիկանական խումբը եկան, ասեցին, որ տագնապ է, դուրս եկեք դպրոցից, ական կա, ահազանգ ենք ստացել: Մենք էլ մոտավորապես 3 րոպեում տարհանեցինք: Նմանատիպ միջոցառումների շատ ենք մասնակցել եւ կատարել աղետների ռիսկերի նվազեցման հետ կապված: Մեր աշակերտներն արդեն սովոր են: Դե նրանց տարհանեցինք, հետո երկար ժամանակ որոնողական աշխատանք տարվեց, տեսան, որ ոչ մի բան չկար»,-ասաց դպրոցի տնօրենը:

Ո՞վ կարող էր զանգել, հնարավո՞ր է, որ հենց  դպրոցի աշակերտներից մեկը կամ աշակերներն են կեղծ ահազանգի հեղինակը: Դպրոցի տնօրենն ասաց դեռ պարզ չէ, ով է զանգել: «Երեւի աշակերտներ են, բայց ստույգ բան ասել չեմ կարող, ուսումնասիրություններ են անում»:

Տպել
277 դիտում

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ