Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակի դռան մոտ «Կոնդի փողոց» գրությամբ ցուցանակ է փակցվել

09/10/2019 schedule19:44

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի աշխատասենյակի մուտքի մոտ փակցվել է «Կոնդի փողոց» գրությամբ ցուցանակ: Դռան մոտ դրվել աղբաման, խոյակ եւ էլի մի քանի ատրիբուտներ, որոնք կարելի է հանդիպել միայն փողոցում:

Վիկտոր Մնացականյանն այդ ամենը լուսանկարել եւ ֆեյսբուքյան իր էջում է հրապարակել: Լուսանկարին կից Մնացականյանը նաեւ գրառում է կատարել, շնորհակալություն հայտնել ցուցանակի ու մնացած նվերների հեղինակ իր գործընկերներին. «էս տարվա ամենահաճելի նվերը իմ ճիշտ մոտիվացված կոլեգաներից: Էրեխեք ջան մերսի. Ագնեսսա, Արմինե, Սոֆա, Տաթեւ, Լիաննա, Մագա ջաններ»:

Լուսանկարը՝ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Կենտրոն վարչական շրջանի մամուլի պատասխանատու Տաթեւ Զորյանը, որը նաեւ ցուցանակի եւ մնացած իրերի համահեղինակներից է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ցուցանակի տակ տեղադրել են քաղաքային գույքի մաս կազմող ատրիբուտներ՝ աղբաման, խոյակ, նաեւ փողոցների մատնանշում: «Դրանք քաղաքային գույքի այնպիսի ատրիբուտներ են, որոնք մեր ամենօրյա գործունեությունն են խորհրդանշում, մեր սերն ու նվիրվածությունը՝ քաղաքն ավելի լավը, ավելի բարեկարգ դարձնելու համար: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշել է այն մարդկանց անունները, որոնք ամենօրյա աշխատանք են իրականացնում իր հետ միասին»,-ասաց նա:

Տաթեւ Զորյանը նաեւ ասաց, որ ցուցանակի վրա գրված «Կոնդ փողոց»-ը եւս պատահական չէ ընտրված, քանի որ Վիկտոր Մնացականյանը Կոնդ թաղամասի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունի: «Մնացականյանը հավատում է, որ գալու է այն օրը, որ Կոնդը դառնալու է բարեկարգ ու ժամանակակից՝ պահպանելով իր կոլորիտն ու ուրբանիստական պատկերը»,- ասաց խոսնակը:

Տպել
1809 դիտում

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ