Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ անչափ սիրելի ձմերուկը վայելի. քաղցկեղի դեմ պայքարի հերթական պատմությունը

Այսօր չորեքշաբթի է եւ սովորության համաձայն, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հերթական պատմությունն է՝ քացկեղի դեմ պայքարող մի փոքրիկի մասին:

Պատմությունը, որով ֆեյսբուքի իր էջում կիսվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ներկայացնում ենք ստորեւ.

«Այսօր ձեզ կպատմենք մեր 6-ամյա Արամի մասին Տավուշի մարզի Կողբ գյուղից։

Բուժումը ստանալու ընթացքում Արամն ամենաշատը կարոտում է «թաղի երեխոնց» հետ պահմտոցի, «հալա-մուլա» և «պոբեդա» (պարզվեց՝ հայտնի «գործնագործ» խաղը նաև այդ անունով է հայտնի) խաղալը։

Նախկինում Արամն ուզում էր երգիչ դառնալ, իսկ այժմ մտափոխվել է․ որոշել է՝ ոստիկան է լինելու։ Ու չնայած մտադրությունը փոխելուն, նա միևնույնն է՝ հաճույքով է հետևում երաժշտական նորություններին ու հատկապես սիրում է Միհրան Ծառուկյանի կատարումները:

Մեր համով տղան մուլտֆիլմերից ամենաշատը սիրում է «Նու, պօգօդի»-ն (Ну, погоди!) և Մաշայի ու արջի արկածների մասին պատմող մուլտսերիալը։ Մեր հարցին, թե արդյոք կան ուրիշ մուլտֆիլմեր, որ Արամը հավանում է, նա կտրուկ պատասխանեց «մինն էլ ա» (մայրիկի օգնությամբ հասկացանք, որ քաղցր բարբառով ասվածը նշանակում է, որ էլ սիրած մուլտֆիլմ չունի։

Արամն անհամբեր սպասում է ապաքինվելուն, որ իր անչափ սիրելի քաղցրեղենը վայելի, ինչքան սիրտը կամենա։ Արդեն ցուցակ է կազմել, թե որ ուտելիքը որից հետո է ուտելու։ Առաջին տեղում ձմերուկն է, «երկրորդ գործն էլ»՝ պաղպաղակը։ Նրա հետ ամբողջ ամառ ձմերուկ չի կերել նաև մայրիկը, բայց մեր տղան մեծահոգաբար թույլ էր տվել մայրիկին սեխ ուտել, որովհետև ինքը սեխ չի սիրում։

Արամը երազում է ունենալ հեծանիվ, որ հայրենի գյուղում երեխոնց) հետ քշի»:

Հիշեք՝ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՐԱԿԻՉ ՉԷ, ՍԵՐՆ Է ՎԱՐԱԿԻՉ

Տպել
1230 դիտում

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին (տեսանյութ, լուսանկարներ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Անցնող շաբաթ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ արձակելով շուրջ 1100 կրակոց

«Էրեբունի-Երեւան 2801» տոնակատարության միջոցառումների կազմակերպման համար փակ կլինեն մի շարք փողոցներ

Հայաստանի մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ

Երեւանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները կալանավորվեցին․ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը

Ճնշում կա՞, թե չկա. «Իմ քայլի» պատգամավորն այդ հարցում վստահում է Հրայր Թովմասյանին

Արցախի պետնախարարն ընդունել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությանը

Օհանավանի բնակիչը հրացանով կրակել է շան ուղղությամբ, դիպել է գյուղի 32-ամյա մի բնակչուհու

ԱԱԾ-ն պարզաբանում է՝ Հ. Թովմասյանի ազգականների հետ կապված ինչ գործողություններ են կատարվել եւ ինչու

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Պարեկային ոստիկանները բերման են ենթարկել մի տղամարդու, որի մոտ ատրճանակ ու դանակ է եղել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից