Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին. ՄԻՊ

10/10/2019 schedule10:58

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է տարածել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա հետ կապված։ Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

Այս օրը հնարավորություն է տալիս իրազեկել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ցույց տալ, որ իրենք մեր հասարակության լիիրավ անդամ են։ Այս տարի Առողջապահության միջազգային կազմակերպությունն իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները կենտրոնացրել է ինքնասպանությունների կանխարգելմանը։

Հոգեկան առողջության ոլորտը զգայուն է: Այն վերաբերում է մարդկանց, ովքեր ոչ միշտ են կարողանում բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը: Նրանք հաճախ են հայտնվում սոցիալական մեկուսացման մեջ և ենթարկվում խարանի: Այս տեսանկյունից շատ կարևոր է հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկման բարձրացումը:

Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է հոգ տանել նրանց մասին, հասկանալ նրանց և օգնել ապրելու լիարժեք կյանքով։

Ցավոք, հոգեկան առողջության ոլորտի խնդիրներն ունեն համակարգային բնույթ: Առկա չէ հոգեկան առողջության ոլորտի միասնական քաղաքականություն, չի գործում պատշաճ վերահսկողություն, բացակայում են համայնքահեն անհրաժեշտ ծառայությունները կամ դրանք գործում են թերություններով, անընդունելի պայմաններ են հոգեբուժարաններում և այլն:

Լիարժեք գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների աշխատանքը: Բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակը, ինչպես նաև նրանց ոչ բավարար քանակն անմիջականորեն ազդում են մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը:

Միայն սիրով ու ուշադրությամբ կարող ենք հաղթահարել մեր խնդիրները։

Տպել
377 դիտում

Կորոնավիրուսը շարունակում է ներթափանցել հայկական ֆուտբոլ․ առաջնութան ևս երկու հանդիպում հետաձգվել են

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները. ՊԵԿ-ն իրազեկում է

Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց

Տղաները գրավել են հակառակորդի դիրքեր, բարելավել յուրային ուժերի մարտավարական առավելության մակարդակը. ՊԲ

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Ադրբեջանական բանակի կորուստները (տեսանյութ)

Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված եւս 40 զինծառայողի անուն

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիային ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ նախագահ

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու վերաբերյալ օրենքներ

Համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պետք է ապահովեն. Երիցյան

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը

Հայաստանցի սպառողներին կոչ ենք անում չխոչընդոտել Թուրքիայից արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը․ Ղազարյան

ԼՂ-ում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի աճին. ԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Կատալունիայի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները

Փաշինյանի որոշմամբ՝ Տաթև Անտոնյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնում

ԵՊՀ-ի ուսանողներն ընթացիկ քննություն կհանձնեն, որոշվել է չչեղարկել քննությունները

Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին. Աննա Հակոբյան