Ավելի քան ութ զոհ, բազմաթիվ վիրավորներ ու այրվող տներ. թուրքական զորքերի Սիրիա ներխուժման հետեւանքները (տեսանյութեր)

10/10/2019 schedule11:55

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է Թուրքիային պատժամիջոցներով, ԵՄ-ն հորդորում է դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Ռուսաստանը՝ «լավ մտածելու» կոչ անում. Անկարան շարունակում է երեկվանից սկսած ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում:

Արդեն հրապարակվել են բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ, թե ինչպես են գնդակոծությունների թիրախում հայտնվում խաղաղ բնակավայրերը: Այրվում են մարդկանց տները, կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանց թիվը դեռեւս ճշտվում է: Մարդիկ լքում են ռազմական գործողությունների գոտում հայտնված իրենց բնակավայրերը:

Турецкие войска готовятся пересечь сирийскую границу

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ը և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:

Ինչպես հայտնում է CNN-ը, հղում անելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալներին՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով ներկայում կա առնվազն 8 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Զոհերի թվում են երեք զինյալ և 5 քաղաքացիական անձինք:

«Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:

Жители приграничных городов покидают свои дома

Թուրքական «Անադոլու» գործակալությունը կադրեր է հրապարակել Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վայրից: Կադրերում երեւում են սիրիական Թել Աբյադ քաղաքի ուղղությամբ ավիահարվածների հետևանքները:

Թուրքական բանակի ստորաբաժանումները մտել են Թել Աբյադ, որտեղ, ըստ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հայտարարության՝ 16 հայ ընտանիք կա: Նա հայտարարել էր, որ նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: «Բացի այդ, Ղամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- նշում է նա:

Նշվում է նաեւ, որ Թուրքիայի հարձակումը կարող է առիթ դառնալ Սիրիայի տարածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերակենդանացման համար: Նրանց բազմաթիվ զինյալներ պահվում են քրդերի կողմից վերահսկվող տարածքներում տեղակայված ազատազրկման վայրերում: Ավիահարվածները եւ գնդակոծությունները կարող են վերահսկողությունից դուրս բերել տարածաշրջանը, ինչի հետեւանքով այդ զինյալները կարող են հայտնվել ազատության մեջ, նշում է «Բի-բի-սի»-ն:

Տպել
874 դիտում

«Դոսյե»-ի հետազոտությանը ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու. Արգիշտի Քյարամյան

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. նախագահի ուղերձը

Մենք կարողացել ենք պատվով հաղթահարել արտաքին և ներքին ամենատարբեր մարտահրավերները. ԱԻ նախարար

Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Ա. Թորոսյանի ուղերձը

Հայաստանից մուտք գործողների համար GOOGLE որոնողական համակարգն այսօր եռագույն է

Այսօր մենք տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը

Մեր անկախ պետության դեմքը՝ ԶՈւ պատվոպահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում (տեսանյութ)

Մեր պատմության կարևորագույն տոնի առթիվ, վարչապետը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ