Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ոչ մի աղմուկ-աղաղակ չկա. վարչապետ

Այսօր արձանագրեցի, որ խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում ենք եւ ուշադրության էր արժանի այն, որ այս տարի ոչ մի աղմուկ, ոչ մի աղաղակ չկա: Այս մասին այսօր՝ կառավարության նիստում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ սա հիշարժան հանգամանք է. «Չեմ հիշում այդպիսի բան, որ խաղողի մթերման շրջանում կառավարությունը, այսպես ասած, սթրեսային ու ցայտնոտային տեղեկատվություն չստանա: Մեզ՝ բոլորիս, շնորհավորում եմ այս կապակցությամբ: Սա կապված է այն գործողությունների հետ, որոնք ձեռնարկել ենք անցյալ տարվանից՝ ՊԵԿ-ի միջոցով: Հույս ունեմ՝ գտել ենք ձեւը, թե ինչ անենք, որ արհեստական լարվածություն, գյուղացիների շահերի ոտնահարումներ տեղի չունենան»,- ասաց վարչապետը եւ նշեց, որ դա դրական արդյունք է:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը խաղողի մթերման տվյալները ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ մթերվել է մոտ 160 հազար տոննա խաղող, որը 37 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ցուցանիշների համեմատ։ Այդուհանդերձ նա նշեց, որ սրանք նախնական թվեր են, դեռ պետք է ճշգրտվեն: Ավանեսյանը տեղեկացրեց նաեւ, որ կոնյակի համար մթերվող խաղողի գինը 150-155 դրամ է, որը փոքր-ինչ բարձր է անցած տարվա գնից: «Սրանք հուսադրող ցուցանիշներ են»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ դեռ պետք է գինու խաղող մթերվի։

Վարչապետը նշեց, որ գինու խաղողը սովորաբար ավելի բարձր գնով է մթերվում: Փաշինյանը նաեւ նշեց, որ իրեն մտահոգություններ են հասել, որ խաղողի մթերումների եւ ընդհանրապես ներկայացվող վիճակագրությունն այնքան էլ իրական չէ: «Դա որոշակիորեն կապած է նախկինում եղած մեխանիզմների հետ: Մեր վիճակագրության մեթոդաբանության աղբյուրների հետ կապված մեծ աշխատանք ունենք տանելու»:

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն էլ ասաց, որ խաղողի մթերումների վիճակագրություն չի արվել եւ իրենք հավաքում են արտադրված գյուղմթերքը:

Վարչապետը հետաքրքրվեց այգիների հաշվառմամբ եւ ասաց, որ շան գլուխն այդտեղ է թաղված, ինչին ի պատասխան՝ Մնացականյանն ասաց, որ ընթացիկ հաշվառումներ իրականացնում են համայնքապետարանների կողմից:

Տպել
5798 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի